Դերասան Ջո Մանգանիելոն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությունը - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Առագոտ

Հայերէն :

09 Şubat 2023  

Դերասան Ջո Մանգանիելոն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությունը -

Դերասան Ջո Մանգանիելոն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությունը Դերասան Ջո Մանգանիելոն ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությունը

Ամերիկացի հայտնի դերասան Ջո Մանգանիելոն PBS-ի Finding Your Roots («Գտնելարմատներդ») հաղորդաշարի շրջանակում պատմել է Հայոց ցեղասպանությունիցփրկված իր մեծ տատի սարսափելի պատմությունը։

People-ին տրամադրած բացառիկ տեսանյութում Մանգանիելոն մանրամասնորեններկայացրել է, թե ինչպես է իր մեծ տատը, որն ականատես էր եղել ամուսնու եւ 7 երեխաների սպանությանը, 1915 թ-ին փախել Հայաստանից։

«Թուրքերը 1915-ին Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ մտան նրատուն եւ փորձեցին իրականացնել իրենց սկսած ցեղասպանությունը: Ամուսնունսպանեցին, իրեն կրակեցին։ Նա պառկեց գետնին, ձեւացրեց, թե մեռած է․ հնչեցինեւս յոթ կրակոց, որոնք նրա յոթ երեխաներին էին ուղղված»,-պատմել է դերասանը։

Մանգանիելոյի տատը այդպես պառկած մնացել է, մինչեւ թուրքերը հեռացել են նրատնից։

«Թուրքերը հեռացել էին, իսկ ութերորդ երեխային միայնակ թողել օրորոցի մեջ, որսովամահ լիներ։ Նրանք հենց այդպես էին իրենց գործն անում»:

Ջոի տատն, այնուհետեւ կապել է երեխային իր մեջքից եւ փախել քաղաքից, բայցհազիվ է փրկվել սարսափելի «մահվան երթից»։

«Նրանք ուղղակի շղթաներով կապկպում էին հայերին եւ դուրս բերում անապատ, իսկ քրդերին ազատում՝ զինվորական վերարկուներ, ձիեր ու հրացաններ էինտալիս, որ կարողանային իրենց մահկանացու թշնամիների՝ հայերի հետ անել այն, ինչ ուզում էին։ Նա փախել է դրանից»,- ասել է դերասանը,-«Երեխային մեջքի վրա՝հասել է Եփրատ գետը, լողալով անցել այն, բայց երբ հասել է մյուս ափը, երեխանխեղդվել է»:

Մանգանիելոն ավելացրել է, որ իր մեծ տատը, այդպես վիրավոր, ապրում էրքարանձավում այլ փախստականների հետ, մինչեւ որ իրեն գտել են գերմանացիզինվորականները։ Նա հղիացել է գերմանական ռազմական ճամբարում՝գերմանացի սպայից։

Հարցին՝ ինչն է ստիպել իրենց մասնակցել հայտնի շոուին, Մանգանիելոնպատասխանել է՝ «Ես փոքրուց իմացել եմ, որ Հայոց ցեղասպանությունից փրկվածիծոռ եմ, եւ որ իմ մեծ պապը գերմանացի զինվորական էր։

Վերջին տասը տարիների ընթացքում ես ցանկանում էի գենետիկային վերաբերողհաղորդման մասնակցել, որպեսզի պարզեի, թե ով էր այդ գերմանացին, սակայնինձ միշտ մերժում էին։ Այդպես, մոտ 2 տարի առաջ դրական պատասխան ստացաFinding Your Roots-ի կողմից, քանի որ նրանք հասկացան, որ տեխնոլոգիան այնպեսէ զարգացել, որ նրանք կարող են ինձ օգնել»։

Նախագծի հաղորդավար Հենրի Լուիս Գեյթս կրտսերը Rolling Stone-ին խոստովանելէ, որ Ջո Մանգանիելոյի պատմությունը իր համար ամենատպավորիչներից էր։

Ի վերջո, հաղորդման շնորհիվ պարզվել է, որ այդ գերմանացի զինվորականիանունը Կառլ Վիլհեմ Բեթինգեր էր։






Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+