​«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությանը մնացել են հաշված ժամեր. Հայաստանը հանդես է գալիս 15 համ - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

10 Aralık 2022  

​«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությանը մնացել են հաշված ժամեր. Հայաստանը հանդես է գալիս 15 համ -

​«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությանը մնացել են հաշված ժամեր. Հայաստանը հանդես է գալիս 15 համ ​«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությանը մնացել են հաշված ժամեր. Հայաստանը հանդես է գալիս 15 համարի ներքո[

«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը՝ մրցույթի մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիշեցնում է Առաջին ալիքը;

«Կատարումները դիտելուց հետո կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Նարեի և ևս 2 մասնակից երկրի օգտին www.jesc.tv կայքում: Դե իսկ Նարեի հաջողակ համարը 15-ն է»,- նշված է Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ;

Քվեարկել կարող են աշխարհի ցանկացած կետից: Քվեարկության արդյունքները կվերածվեն միավորների և կհայտարարվեն մրցույթի ժամանակ։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Դեկտեմբերի 10-ին տեղի կունենա մրցույթի ժյուրիի անդամների համար նախատեսված համերգը: Առողջական խնդիրների պատճառով Միացյալ Թագավորության պատվիրակ Ֆրեյա Սքայը ելույթ չի ունենա դեկտեմբերի 10-ին կայանալիք շոուին: Փոխարենը կցուցադրվի ավելի վաղ կայացած նրա առաջին փորձի տեսագրությունը: «Բոլոր արտիստների առողջությունը մշտապես մեր գլխավոր առաջնահերթությունն է:« Մանկական Եվրատեսիլ»-ի մեծ ընտանիքի անունից ուղարկում ենք մեր բարեմաղթանքները Ֆրեյային և անհամբեր ենք տեսնել նրան դեկտեմբերի 11-ի շոուին»,-ասվում է մրցույթի տարածած հաղորդագրության մեջ:





Bu haber armenpress kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armenpress) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armenpress). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+