Թուրք լրագրողը ներողություն է խնդրել պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից - Հայերէն
25 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ցրօն / Ժամ : Շանթակող

Հայերէն :

06 Aralık 2022  

Թուրք լրագրողը ներողություն է խնդրել պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից -

Թուրք լրագրողը ներողություն է խնդրել պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից Թուրք լրագրողը ներողություն է խնդրել պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից

Թուրքական իշխանամերձ «Թուրքիա» թերթի լրագրողներից Նեջմեթթին Բաթըրելը ներողություն է խնդրել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից, ինչպես նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP)` ջնջելով նրանց մասին Twitter-ում արած գրառումը։

Բաթըրելը, անդրադառնալով ԺՀԿ-ի ներկայացրած նոր տեսլականին, Twitter-ում մասնավորապես գրել էր․ «Քըլըչդարօղլուի (ԺՀԿ առաջնորդ-խմբ․) նոր տեսլականի փաստաթուղթը պատրաստել է Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպության (FETÖ) գովասանքին արժանացած հայ Տարոն Աճեմօղլուն, արյունը քաշել է»։

Բաթըրելի այս գրառումը բացասական արձագանք է գտել սոցցանցի թուրք օգտատերերի շրջանում՝ մեկնաբանվելով որպես ռասիստական արտահայտություն։ Տնտեսագիտության պրոֆեսոր Օզգյուր Դեմիրթաշը, շեշտելով, որ Աճեմօղլուն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, նշել էր, որ Բաթըրելը «չի կարող լինել Տարոնի կոշիկի քուղը նույնիսկ»։ Որոշ օգտատերեր հարցրել էին, «թե արդյոք Մարգար Եսայանին պատգամավոր, իսկ Էթյեն Մահչուփյանին գլխավոր խորհրդական դարձրած Էրդողանի արյունը նույնպես քաշել էր», և ինչու Բաթըրելը նրանց համար ևս նման բան չէր ասել։ Եղել էին նաև դիտարկումներ, որ ռասիզմ կա ոչ միայն Աճեմօղլուի հայ լինելու շեշտադրման մեջ, այլև այն բանում, որ Բաթըրելը, «արյունը քաշել է» ասելով, նկատի է ունեցել Քըլըչդարօղլուի դերսիմյան ծագումը և այլն։

Ներողություն խնդրած Նեջմեթթին Բաթըրելը շեշտել, որ ինքը չի կարող ռասիստական մոտեցում ունենալ հայ համայնքի նկատմամբ։

Նշենք, որ Աճեմօղլուն թուրքական մերձիշխանական լրատվամիջոցների թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 3-ին տեսակապով ելույթ է ունեցել ԺՀԿ-ի միջոցառմանը, որի ժամանակ ներկայացվել էր ընդդիմադիր կուսակցության նոր տեսլականը Թուրքիայի տնտեսության զարգացման մասին։





Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+