Հայաստանում Առաքելական Նուիրակութեան ողջոյնը ընտանիքներին՝ Սբ․ Յովսէփի տօնի առիթով - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

06 Ocak 2022  

Հայաստանում Առաքելական Նուիրակութեան ողջոյնը ընտանիքներին՝ Սբ․ Յովսէփի տօնի առիթով -

Հայաստանում Առաքելական Նուիրակութեան ողջոյնը ընտանիքներին՝ Սբ․ Յովսէփի տօնի առիթով Հայաստանում Առաքելական Նուիրակութեան ողջոյնը ընտանիքներին՝ Սբ․ Յովսէփի տօնի առիթով

"․․․թող որ դուք Նազարէթի սուրբ Ընտանիքի զօրութեան և առաքինութիւնների մէջ գտնէք փարոս և ուղեցոյց ձեր ընտանեկան կեանքում ծխական ձեր համայնքների մէջ" ։ Առաքելական Նուիրակութիւնը Հայաստանում, ուրախութեամբ փոխանցում է Ֆրանցիսկոս Պապի Առաքելական ողջոյնները բոլոր ընտանիքներին, որոնք հաւաքուել են շաբաթ, 18 դեկտեմբերի 2021 թ-ին, Գիւմրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Մայր Տաճարում:

Մենք եզրափակեցինք Սբ. Յովսէփին նուիրուած մեկամեայ տօնը և նախապատրաստւում ենք տօնել Սբ. Ծնունդը, որպէս ուղենիշ վերցնելով Նազարէթի սուրբ Ընտանիքը: Սբ. Յովսէփը Յիսուսի խնամակալ հայրն էր, լինելով ներկայ իր ընտանիքում, լինելով հոգատար, զգայուն, իմաստուն և խիզախ: Մարիամը Յիսուսի բարեպաշտ մայրն էր, որ լիովին նուիրաբերել էր իրեն յանուն Փրկչի: Յիսուսը եկաւ այս աշխարհ մարդկային ընտանիքում, որտեղ նա ապրեց, մեծացաւ, աշխատեց և սովորեց իր ծնողներից և ստացաւ իր դաստիարակութիւնը:

Քանի որ դուք հաւաքուել էք խորհելու և. աղօթելու, թող որ դուք Նազարէթի սուրբ ընտանիքի զօրութեան և առաքինութիւնների մէջ գտնէք փարոս և ուղեցոյց ձեր ընտանեկան կեանքում ծխական ձեր համայնքների մէջ:

Նազարէթի սուրբ ընտանիքի բարեխօսութեամբ, Սրբազան Քահանայապետը շնորհում է իր Առաքելական Օրհնութիւնը ձեզ, ձեր ընտանիքներին և ծխական համայնքներին:








Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(vaticannews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+