Սիրիայի ռուսական բազայում տոնական սեղանը զարդարել են հայկական ուտեստները -
Սիրիայի ռուսական բազայում տոնական սեղանը զարդարել են հայկական ուտեստները
Սիրիայի «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայում ամենօրյա ճաշկերույթը վերածվել է տոնախմբության: «Ազգային խոհանոցի օր» միջոցառման շրջանակում ներկայացվել են բազմապիսի ուտեստներ: Տոնական սեղանը զարդարել են հայկական խոհանոցի ճաշատեսակներն ու քաղցրեղենը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ տոնական միջոցառմանը ներկաները համտեսել են հայկական տոլմա, փախլավա և այլ ուտեստներ:
«Եթե զինվորականների համար այս գործընթացը տոն է դարձել, ապա խոհարարների ու հացթուխների համար դա իսկական փորձություն էր՝ համապատասխան բաղադրատոմսը համացանցում փնտրելով ու գործնականում այն փորձարկելով: Ռազմական խոհարարները շարունակում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները: Հաջորդ անգամ նրանք կպատրաստեն այլ ազգային խոհանոցների ուտեստներ»,- նշում է հեռուստաընկերության կայքը:
Bu haber armenpress kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armenpress) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(armenpress). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com