​Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

01 Ocak 2022  

​Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով -

​Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով ​Նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով

ՀՀ կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է կատարել փոփոխություն ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ոչ կենսաչափական տվյալներով անձնագրի, այն է՝ հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ որոշման ընդունման արդյունքում նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 2 տարի վավերականության ժամկետով: Նույնականացման քարտ ունեցող և նույնականացման քարտի համար դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի ներկայումս գործող կարգի համաձայն, այն է`10 տարի վավերականության ժամկետով:

«Տվյալ որոշման փոփոխության նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը շրջանառությունից հնարավորինս կարճ ժամականահատվածում դուրս բերելը: Այս առնչությամբ թույլ տվեք ասել, որ արդեն իսկ մեկնարկել են կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի նոր՝ առավել ժամանակից տեխնոլոգիական լուծումներով համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները: Դրա արդյունքում կունենանք քաղաքացիներին բարձր որակի ծառայություններ մատուցելու հնարավորություններով համակարգ: Խոսքս միայն անձնագրերի տպագրման և տրամադրման գործընթացին չի վերաբերում, այն շատ առավել գլոբալ նույնականացման և տեղեկատվական համակարգի մասին է, ինչն ապահովելու է ոչ միայն պետական կառույցներում քաղաքացիների նույնականացման խնդիրը, այլև ողջ տնտեսությունում»,-ասաց Արա Ֆիդանյանն՝ ընդգծելով, որ փորձելու են մեկ քայլ առաջ լինել տեխնոլոգիական լուծումների մատուցման, ինչու չէ նաև էլեկտրոնային անձնագրերի ներդրման առումով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով այս որոշումը, նշեց, որ այս քայլով փորձում են շարժվել տեխնոլոգիական լուծումներին, ժամանակակից պահանջներին համընթաց: Նա նկատեց, որ այսօր ՀՀ քաղաքացիների կողմից օգտագործվող անձանգրերը վաղուց զարգացած երկրներում չեն օգտագործվում:

«Առանց նորամուծության, երկրում հնարավոր չէ իրականացնել թվայնացում: Սկզբունքորեն կարելի է իրականացնել, սակայն այն չի օգտագործվի: Պետք է ընդգծել, որ այդ թվայնացումը պետք է մեր քաղաքացիներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ եթե չունենք թվայնացված նույնականացված կրիչ, ապա դա նշանակում է, որ հանրային պետական ծառայություններն ինքնարժեքի մեջ թանկանում են:

«Անկախ նրանից, թե ոնց կմեկնաբանվի այս որոշումը, ինչ հաշվարկներ տակը կդրվի, հավատացեք, էական նշանակություն չունի: Կան բազմաթիվ ծառայություններ, որոնք պետք է թվայնացվեն ոչ միայն արդիական լինելու համար, այլև ինքնարժեքի, հանրային ռեսուրսը նվազ ծախսելու համար: Սա շատ հիմնավորված որոշում է, նույնիսկ փափուկ կանոն ենք մշակել»,-ասաց Մհեր Գրիգորյանը:





Bu haber armenpress kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armenpress) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armenpress). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+