Nayiriboard (կամ «Նայիրի-Ստեղն») հայերէն ստեղնաշար-ուղղագրիչը արդէն հասանելի է Android համակարգին հա - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Շառաւիղեալ

Հայերէն :

04 Aralık 2021  

Nayiriboard (կամ «Նայիրի-Ստեղն») հայերէն ստեղնաշար-ուղղագրիչը արդէն հասանելի է Android համակարգին հա -

Nayiriboard (կամ «Նայիրի-Ստեղն») հայերէն ստեղնաշար-ուղղագրիչը արդէն հասանելի է Android համակարգին հա Nayiriboard (կամ «Նայիրի-Ստեղն») հայերէն ստեղնաշար-ուղղագրիչը արդէն հասանելի է Android համակարգին համար։

Սիրելի հետեւորդներ,
Nayiriboard (կամ «Նայիրի-Ստեղն») հայերէն ստեղնաշար-ուղղագրիչը արդէն հասանելի է Android համակարգին համար։

Nayiriboard-ի միջոցաւ կրնաք որևէ Android app-ի մէջ հայերէն գրել և միաժամանակ ստուգել ձեր գրուածքին ուղղագրութիւնը … ըլլայ այդ Facebook-ի կարգավիճակ մը, Messenger-ով պատգամ մը, կամ Google-ի որոնում մը։

Ուղղագրիչը կ՚ընդգրկէ թէ՛ արեւմտահայերէնի և թէ արեւելահայերէնի ձեւաբանական կանոնները, ունի ընդարձակ բառապաշար՝ բաղկացած ըլլալով աւելի քան 150,000 բառոյթէ (lexeme) և հինգ միլիոն բառաձեւէ (word form)։

Ստեղնաշարը ինքնաբերաբար կ՚առաջարկէ 900-է աւելի պատկերագիր («emoji»)՝ համապատասխան բառեր տպելու պարագային (օրինակի համար՝ «սիրտ», «ժպիտ», «խենդ», «ձմերուկ», «արեւոտ» և այլն)։

Առաջին այս թողարկումը կը բանի հայերէնի աւանդական (դասական) ուղղագրութիւնով և ունի արեւմտահայերէնի համապատասխան ստեղնաշար։ Յառաջիկային մտադիր ենք աւելցնել «արդի» ուղղագրութիւն ընտրելու կարելիութիւն (որ լայն գործածութիւն պէտք է գտնէ Հայաստանի Հանրապետութեան մէջ), ինչպէս նաեւ յաւելեալ երեք ստեղնաշարեր (անոնք են՝ արեւելահայերէն, հնչիւնային և գրամեքենայ)։

Nayiriboard-ը կրնաք անվճար ներբեռնել Google Play Store-ի միջոցաւ՝ հետեւեալ յղումը սեղմելով -
https://play.google.com/store/apps/details...

Շնորհակալ ենք «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան՝ այս աշխատանքը հովանաւորելու համար։





Bu haber nayiri kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (nayiri) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(nayiri). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+