Ռուսաստանը կասեցնում է թուրքական կիտրոնի ներկրումը - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Փայլածու

Հայերէն :

03 Kasım 2021  

Ռուսաստանը կասեցնում է թուրքական կիտրոնի ներկրումը -

Ռուսաստանը կասեցնում է թուրքական կիտրոնի ներկրումը Ռուսաստանը կասեցնում է թուրքական կիտրոնի ներկրումը

Роспотребнадзор-ը դադարեցրել է թուրքական Gonder Soguk ընկերությունից կիտրոնի ներմուծումը: Պատճառն այն է, որ դրանցում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ (նյութ, որն օգտագործվում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար)։

Կիտրոնների ներկրումը դադարեցվել է նոյեմբերի 3-ից, այդ մասին հայտնում են Роспотребнадзор-ում՝ հավելելով, որ դա արվում է միայն անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ Մոսկվան հոկտեմբերի 29-ից դադարեցրել էր թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստանի տարածք։

Ըստ տեղեկության` ՌԴ-ում այդ քայլին են գնացել վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխելու մտադրությամբ, քանի որ մանդարիններում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ, որի կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը:

Մի շարք ռուս և թուրք վերլուծաբանների կարծիքով դա Մոսկվայի պատասխանն էր Թուրքիային, Դոնբասում թուրքական հարվածային ԱԹՍ-ներ կիրառելու համար:








Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+