​ՍիվիլՆեթը դիմում-բողոք է ներկայացրել Արցախի օմբուդսմենին - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

10 Ağustos 2021  

​ՍիվիլՆեթը դիմում-բողոք է ներկայացրել Արցախի օմբուդսմենին -

​ՍիվիլՆեթը դիմում-բողոք է ներկայացրել Արցախի օմբուդսմենին ​ՍիվիլՆեթը դիմում-բողոք է ներկայացրել Արցախի օմբուդսմենին

ՍիվիլՆեթը օգոստոսի 6-ին դիմում-բողոք է ներկայացրել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին՝ վերջինիս խնդրելով պաշտպանել ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանի տեղեկություն ստանալու իրավունքը:

ՍիվիլՆեթը հունիսի 24-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Արցախի քաղաքաշինության նախարարություն՝ նախարարին խնդրելով տրամադրել վերջին 3,5 տարում այն հինգ խոշոր ընկերությունների ցանկը, որոնք շինարարական աշխատանքներ են իրականացրել Արցախում, ինչպես նաև նրանց կատարած ու կատարվելիք աշխատանքների ծավալը, և ըստ պայմանագրերի՝ նրանց հատկացված ու հատկացվելիք գումարները:

Ուղիղ մեկուկես ամիս է անցել, սակայն Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հարցմանը չի պատասխանել:

«Տեղեկատվության ազատության մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Լրացուցիչ աշխատանքի մասին Քաղաքաշինության նախարարությունից չեն տեղեկացրել:

Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղե­կու­­թյուններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատու­թյունը:» (ԱՀ Սահմանադրության 42 հոդված, մաս 1)»:

Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ԱՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»:





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+