​Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցում երկարատև դադարից հետո կմատուցվի առաջի - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

09 Ağustos 2021  

​Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցում երկարատև դադարից հետո կմատուցվի առաջի -

​Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցում երկարատև դադարից հետո կմատուցվի առաջի ​Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցում երկարատև դադարից հետո կմատուցվի առաջին պատարագը

Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցու վերանորոգումն ավարտին է հասցվել։ Կառույցն այսուհետև կծառայի որպես թե՛ եկեղեցի և թե՛ մշակութային կենտրոն։ Առաջին պատարագը նախատեսվում է սույն թվականի օգոստոսի 29-ին։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է Կ․Պոլսում հրատարակվող «Ակօս» հայկական երկլեզու շաբաթաթերթի թուրքերեն կայքէջը։

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Մալաթիայի HAY-DER կազմակերպությունից Գևորգ Օզքարագյոզը եկեղեցու վերաբացման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Ակօս» թղթակցին։ Ըստ նրա՝ եկեղեցին 100 տարի շարունակ ավերակ վիճակում է եղել, շինության՝ եկեղեցուն առնչվող հատվածների վերանորոգումը ստանձնել է Մալաթիայի HAY-DER կազմակերպությունը, որը վերականգնել է սրբավայրի խորանները և մկրտարանը։

Եկեղեցին այսուհետև երկու գորրծառույթ է իրականացնելու․ այստեղ պետք է կազմակերպվեն հայկական համայնքի պատարագի, մկրտության և պսակադրության արարողությունները, սակայն հայկական սրբատեղին կծառայի նաև որպես մշակութային կենտրոն։ Եկեղեցու մուտքի մոտ երեք լեզուներով՝ թուրքերեն, հայերեն և անգլերեն, գրված է «Մալաթիայի Երեք խորան եկեղեցի-Թաշհորան մշակութային կենտրոն»։

Սույն թվականի օգոստոսի 26-ին տեղի կունենա եկեղեցու վերաբացման պաշտոնական արարողությունը, եկեղեցին կօծվի, և Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ կմատուցվի առաջին պատարասգը։ Կառույցը երկար ժամանակ Մալաթիայի քաղաքապետարանի գրանցամատյանում արձանագրված է եղել որպես եկեղեցի։ Այն գտնվում է Հրանտ Դինքի ծնված թաղամասից 250 մ հեռավորության վրա։

Վերջերս Պոլսո Հայոց պատրիարքի հրահանգով Պատրիարքարանի՝ պատարագների գծով պատասխանատու Թաթուլ Անուշյանը և Մալաթիայի HAY-DER կազմակերպության անդամներն այցելեցին եկեղեցի։ Թաթուլ Անուշյանին ուղեկցում էին հիշյալ կազմակերպության ղեկավար Նուրհան Գեզդիրիջին և անդամ Գևորգ Օզքարագյոզը։

Պատվիրակության անդամները հանդիպեցին Մալաթիայի քաղաքապետ Սելահաթթին Գյուրքանի հետ։ Սույն հանդիպման շրջանակներում հաստատվեց եկեղեցու վերաբացման ամսաթիվը։ Տեսակետներ փոխանակվեցին Սուրբ Երրորդությունում կազմակերպվելիք պատարագների և ծրագրերի վերաբերյալ։ 2021 թ․ օգոստոսի 26-ին տեղի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կկայանա եկեղեցու պաշտոնական բացման արարողութունը։ Օգոստոսի 28-ին եկեղեցին կօծվի Կ․Պոլսո Հայց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին, պատրիարքն անձամբ կվարի առաջին պատարագի արարողությունը։





Bu haber akunq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (akunq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(akunq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+