​Հայաստանը ձեռք է բերում Pfizer և Sinopharm պատվաստանյութեր - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Առագոտ

Հայերէն :

29 Temmuz 2021  

​Հայաստանը ձեռք է բերում Pfizer և Sinopharm պատվաստանյութեր -

​Հայաստանը ձեռք է բերում Pfizer և Sinopharm պատվաստանյութեր ​Հայաստանը ձեռք է բերում Pfizer և Sinopharm պատվաստանյութեր

Հայաստանը ձեռք է բերում գերմանական Pfizer և չինական Sinopharm պատվաստանյութեր։ Համապատասխան հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 29-ի նիստի օրակարգում։ Մինչ այդ Հայաստանը ձեռք էր բերել ռուսական Sputnik V, չինական Coronavac և բրիատանա-շվեդական Astrazeneca։

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման շրջանակներում պատվաստումների գործընթացը անխափան և արդյունավետ շարունակելու նպատակով Առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռքբերել նաև Չինական Sinopharm և Գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով»,-նշված է որոշման հիմնավորումներում։ Ընդհանուր առմամբ Հայաստանը այս երկու պատվաստանյութերից ձեռք է բերելու 500 000 դեղաչափ։

Կառավարությունն այս պատվաստանյութերը ձեռք բերելու համար հատկացնելու է 3 միլիարդ 460 միլիոն դրամ։ Այն կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+