​Երբ կարող է Հայաստանն ունենալ «Մոդեռնա» պատվաստանյութ և ինչո՞ւ մինչև այժմ չունի - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Առագոտ

Հայերէն :

21 Temmuz 2021  

​Երբ կարող է Հայաստանն ունենալ «Մոդեռնա» պատվաստանյութ և ինչո՞ւ մինչև այժմ չունի -

​Երբ կարող է Հայաստանն ունենալ «Մոդեռնա» պատվաստանյութ և ինչո՞ւ մինչև այժմ չունի ​Երբ կարող է Հայաստանն ունենալ «Մոդեռնա» պատվաստանյութ և ինչո՞ւ մինչև այժմ չունի

Վերջին մի քանի օրերի ընթացքում աշխատում ենք, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և տարածաշրջանին կարողանա նվերի տեսքով տրամադրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը: Այս մասին այսօր ԵՊՀԲ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշեց «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, հայտնում է ՀԺ-ն:

Ըստ նրա՝ որպես նվեր Հայաստանին կտրամադրվի «Մոդեռնան» կամ «Պֆայզրը», իսկ թե երբ «Մոդեռնան» կլինի Հայաստանում, Աֆեյանի խոսքով հստակ ժամկետ նշել չեն կարող. «Դա կառավարության որոշումն է, բոլոր կառավարությունները, այդ թվում Հայաստանի պետք է համագործակցեն միմյանց հետ: Որևէ այլ տարբերակ չկա Պֆայզրն ու Մոդեռնան գնելու: Որպես բարեգործությամբ զբաղվող՝ կարող եմ ասել, որ ոչ ոք չի կարող պատվաստանյութ ձեռք բերել և նվիրաբերել ուրիշին, դա ապօրինի գործունեություն կլինի։ Պատվաստանյութ գնելը զենք գնելու պես բան է, կառավարությունը պետք է ասի՝ իրավունք ունես գնելու, թե՝ ոչ»,- ասաց նա:

Մեր հարցին՝ Աֆեյանը պատվաստանյութը Հայաստան ներկրելու հարցը քննարկե՞լ է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ում հետ վերջերս հանդիպել էր: Աֆեյանը նշեց, որ հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնակատարի հետ պատվաստանյութի վերաբերյալ խոսակցություն ունեցել է, բայց մանրամասնել թե ինչ՝ չի կարող:

Նրա խոսքերով՝ «Մոդեռնա» պատվաստանյութը ձեռք բերելու համար նա դեռ 2020 թվականի մայիս-ապրիլ ամսիներին է ասել Հայաստանին. «Խրատ եմ տվել, որ պատվիրեն: Այդ նույն ժամանակ Քովաքս միջազգային հարթակն էր նաև Հայաստանին առաջարկել իրենց միջոցով ձեռք բերել պատվաստանյութը: Հայաստանը ընտրեց «Քովաքսը»: Ես չեմ կարող ասել՝ բոլոր երկրներին դրեք մի կողմ, Հայաստանին առաջինը տրամադրեք»,- նշեց նա հավելելով, որ բացի Կառավարությունների համագործակցությունից, հույս ունի, որ Հայաստանը կկարողանա «Մոդեռնան» ձեռք բերել:





Bu haber verelq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (verelq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(verelq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+