​Արամ Ա. Կաթողիկոսը խնդրել է Հռոմի պապին օգտակար լինել հայ գերիների վերադարձի հարցում - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Այգ

Հայերէն :

04 Temmuz 2021  

​Արամ Ա. Կաթողիկոսը խնդրել է Հռոմի պապին օգտակար լինել հայ գերիների վերադարձի հարցում -

​Արամ Ա. Կաթողիկոսը խնդրել է Հռոմի պապին օգտակար լինել հայ գերիների վերադարձի հարցում ​Արամ Ա. Կաթողիկոսը խնդրել է Հռոմի պապին օգտակար լինել հայ գերիների վերադարձի հարցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խնդրել է Հռոմի պապին օգտակար լինել Արցախի պատերազմի գերիների վերադարձի հարցում: Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջում:

«Վատիկան մէջ վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովի ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յարմար առիթով Ֆրանչիսկոս Պապին հետ առանձին անդրադարձաւ Արցախի պատերազմի հետեւանքներուն եւ յատկապէս ցարդ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին: Վեհափառ Հայրապետը յիշեցուց, թէ միջազգային օրէնքի տրամադրութիւններուն դէմ է պատերազմի գերիներուն նկատմամբ Ազրպէյճանի ցուցաբերած հակաօրինական մօտեցումը: Նորին Սրբութիւնը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Պապին, որ անդրադարձած էր գերիներու հարցին եւ խնդրեց, որ յարմար առիթով դարձեալ անդրադառնայ մեր ժողովուրդը յուզող յիշեալ հարցին՝ օգտակար հանդիսանալով գերիներու շուտափոյթ վերադարձին: Հայրապետը նոյն հարցին շուրջ նաեւ խօսեցաւ Վատիկանի պետական քարտուղար Քարտինալ Փարոլինին հետ:

Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնութիւններ փոխանցեց Վատիկանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Կարէն Նազարեանին»,- գրված է էջում:





Bu haber verelq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (verelq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(verelq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+