​Կանադան հատուկ բանագնաց է նշանակել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

26 Haziran 2021  

​Կանադան հատուկ բանագնաց է նշանակել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար -

​Կանադան հատուկ բանագնաց է նշանակել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար ​Կանադան հատուկ բանագնաց է նշանակել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն (Marc Garneau) հայտարարել է, որ Գերմանիայում Կանադայի դեսպան և Եվրոպական Միությունում ու Եվրոպայում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը առաքելություն կստանձնի ուսումնասիրելու Կանադայի հնարավորությունները՝ Հայաստանի ժողովրդավարությանն ավելի լավ աջակցելու համար:

«Հենվելով վերջին տարիների համատեղ աշխատանքի և մեր երկրների միջև մարդկային վաղեմի կապերի վրա՝ Կանադան հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցությանը՝ նրա հետագա ժողովրդավարական առաջընթացի համար, ինչը վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն հայ հասարակության, այլև տարածաշրջանի համար։ Հատուկ բանագնաց Դիոնը կուսումնասիրի տարբերակները, թե ինչպես Կանադան կարող է խրախուսել Հայաստանի քաղաքացիական հասարակության ընթացիկ ջանքերը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, ընդլայնել Հայաստանի փոխգործակցությունը բազմակողմ ինստիտուտների հետ և նպաստել ներառական տնտեսական աճին: Նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում կանադական հասարակության աջակցությունը՝ ի շահ հայկական ժողովրդավարության, էապես ամրապնդվի»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարությունում։

Ըստ Կանադայի ԱԳՆ-ի՝ Ստեֆան Դիոնի աշխատանքը կտևի մի քանի ամիս և կներառի վիրտուալ խորհրդատվություններ Կանադայի մի շարք շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների հետ: COVID-19-ի պայմաններում ուղևորության կարելիության դեպքում՝ նա նաև կմեկնի Հայաստան՝ հանդիպելու ՀՀ կառավարության և առանցքային գերատեսչությունների բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև գործընկեր դեսպանություններին, քաղաքացիական հասարակության խմբերին, միջազգային կազմակերպություններին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և տեղական լրատվամիջոցներին: Նա կհանդիպի նաև խորհրդարանի անդամների և Կանադայի կողմից ֆինանսավորվող խորհրդարանական կենտրոնի նախագծին մասնակցող պետական ծառայողների հետ:

«Այս առաքելությունն ընդգծում է այն կարևորությունը, որ Կանադան տալիս է հայկական ժողովրդավարության հաջողությանը։ Հատուկ բանագնացն իր եզրակացությունների մասին կտեղեկացնի նախարար Գառնոյին առաքելության ավարտից հետո: Այն առաջարկություններ կներառի Հայաստանի հետ Կանադայի ապագա փոխգործակցության ուղղությունների վերաբերյալ՝ նրա ժողովրդավարական նպատակների հետագա իրականացման համար»,- նշվում է հաղորդագրությունում։

«Հայաստանում ուժեղ ժողովրդավարությունը տարածաշրջանում կայունության հիմնաքարերից մեկն է։ Հատուկ բանագնաց Դիոնը միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողությունների նկատմամբ, և ժողովրդավարական զարգացման նրա խորը ըմբռնումը վկայում է, որ նա լավ կծառայի կանադացիներին այդ առաքելության գործում»,- ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն։





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+