​Թուրք մարզիկը պատմել է, թե ինչպես է Անկարան արտերկրում թիրախավորում Թուրքիայից հեռացած այլախոհներին - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

17 Haziran 2021  

​Թուրք մարզիկը պատմել է, թե ինչպես է Անկարան արտերկրում թիրախավորում Թուրքիայից հեռացած այլախոհներին -

​Թուրք մարզիկը պատմել է, թե ինչպես է Անկարան արտերկրում թիրախավորում Թուրքիայից հեռացած այլախոհներին ​Թուրք մարզիկը պատմել է, թե ինչպես է Անկարան արտերկրում թիրախավորում Թուրքիայից հեռացած այլախոհներին

ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք Էնես Քանթերը «Վաշինգտոն փոստ»-ում գրած հոդվածում անդրադարձել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներ մեկնած թուրք այլախոհների թիրախավորմանը:

Քանթերը, որին թուրքական իշխանությունները համարում են Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի մտերիմներից մեկը, գրում է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետախուզական ծառայությունը (MİT) արտասահմանում իրականացրած հատուկ օպերացիաների ընթացքում ձերբակալել ու Թուրքիա է տեղափոխել բազմաթիվ թուրք այլախոհների ու ընդդիմադիրների: Վերջին դեպքը տեղի է ունեցել Ղազախստանում, որտեղ ըստ պնդումների, MİT-ի աշխատակիցները առևանգել (ձերբակալել) են Գյուլենի գաղափարակից Օրհան Ինանդըին, ով տարիներ առաջ հաստատվել էր այդ երկրում ու կրթական գործունեություն էր իրականացնում (Տեղեկություններ կան, որ Ինանդըն պահվում է Ղազախստանում Թուրքիայի դեսպանատանը): Այս դեպքն էլ Քանթերի համար առիթ է դարձել բարձրաձայնելու թեմայի մասին:

Թուրք մարզիկը պատմել է, որ ավելի վաղ ինքը ևս թիրախավորվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից, սակայն վերջին պահին կարողացել է խուսափել առևանգումից: Ըստ Քանթերի՝ դա տեղի է ունեցել 2017-ին, երբ ինքը մի քանի օրով գտնվում էր Ինդոնեզիայում: Լուր ստանալով, որ MİT-ի աշխատակիցները ցանկանում են առևանգել իրեն՝ հասցրել հապճեպ հեռանալ այդ երկրից ու ինքնաթիռով մեկնել Սինգապուր, ապա՝ Ռումինիա: Նրա խոսքով, երբ Թուրքիայում հասկացել են, որ չի ստացվել իրեն «փախցնելու» պլանը, չեղարկել են իր անձնագիրը, ինչի հետևանքով որոշ ժամանակ չի կարողացել մեկնել Ռումինիայից:

Քանթերը հոդվածում տեղեկացրել է, որ վերջին 5 տարում հազարավոր թուրք ընդդիմադիրներ փախել են Էրդողանի բռնապետական ռեժիմից ու ապաստանել այլ երկրներում, սակայն այստեղ էլ ապրում են առևանգվելու վախով:

«Այս գործողությունները ոչ միայն վախի մթնոլորտ է ստեղծում այլ երկրներում ապաստանած թուրքերի շրջանում, այլ նաև խախտում է այդ երկրների ինքնիշխանությունը: Ով էլ լինի անողը, արդեն ժամանակն է, որ բոլորը ԱՄՆ-ը գլխավորությամբ դեմ դուրս գան նման առևանգումներին: Այլ երկրներում Թուրքիայի ապօրինի գործողություններն անտեսելը ավելի է խրախուսում նոր գործողություններ իրականացնելուն»,- գրել է ամերիկաբնակ թուրք մարզիկը, որի նկատմամբ Թուրքիան հայտարարվել է միջազգային հետախուզում։ Քանթերին մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն հռչակված «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։








Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+