​Մահացաւ Սփիւռքահայ Գրող Եւ Հրապարակախօս Թորոս Թորանեան - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

05 Haziran 2021  

​Մահացաւ Սփիւռքահայ Գրող Եւ Հրապարակախօս Թորոս Թորանեան -

​Մահացաւ Սփիւռքահայ Գրող Եւ Հրապարակախօս Թորոս Թորանեան ​Մահացաւ Սփիւռքահայ Գրող Եւ Հրապարակախօս Թորոս Թորանեան

Երեւանի մէջ, 93 տարեկանին մահացաւ հալէպահայ գրող, հրապարակախօս, արձակագիր, հասարակական գործիչ եւ բժիշկ Թորոս Թորանեան: Ան ծնած է 1928-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքը: Անոր ծնողները` Խաչերը եւ Վարդուհին, ծնած են Կիլիկեան Հայաստանի Այնթապ քաղաքի Ճիպին գիւղը:

Թորանեան բազմաոճ ստեղծագործող էր: Հեղինակն է «Աստղերու ճամբան» (1960), «Կանաչ տառեր» (1965), «Անտալուզեան երգեր» (1979), «Կարօտի ճամբաներով» (1990), «Մեծ հօրս պատմած հեքիաթները» (1992), «Թող Հայաստանը խօսի» (1998), «Կեանքի կեռմաններով» (1999), «Վաւա եւ Սարգիս Խաչատրեան» (1983), «Ժամանակի վկան եւ ապագայի դեսպանը» (1990), «Անդրանիկ Ծառուկեան արձակագիրն ու բանաստեղծը» (2000), «Ամբողջական գրագէտը. Ռոպէր Հատտէճեան» (2002), «Զրոյցներ Կարպիս Սուրէնեանի հետ» (2003), «Սիմոն Սիմոնեան երեւոյթը» (2004) եւ այլ ստեղծագործութիւններու:

2012-ին Թորանեան պարգեւատրուած է «Մովսէս Խորենացի» մետալով: Ան Հայաստանի Գրողներու միութեան անդամ էր եւ վերջին տարիներուն կը բնակէր Հայաստան:








Bu haber aztag kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (aztag) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(aztag). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+