Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Լուսափայլ

Հայերէն :

22 Mayıs 2021  

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին -

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության և գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին: Բերտրան Վենարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ համալսարանն ապագայում նախատեսում է ընդլայնել հատկապես տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերը:

Նախագահ Սարգսյանն ու Բերտրան Վենարն ընդգծել են ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական ծրագրերի իրականացման կարևորությունը, մտքեր են փոխանակել նաև Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ:





Bu haber verelq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (verelq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(verelq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+