​«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

04 Mart 2021  

​«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին -

​«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին ​«Եկա, տեսա, հաղթեցի, գնացի». Ինչ հաղթանակներ է թողել Լևոն Արոնյանը Հայաստանին

1994 թվականին Հունգարիայի Սեգեդ քաղաքում ընթանում էր շախմատի մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնությունը: Ռուսլան Պոնոմարյովը, որը ներկայացնում էր Ռուսաստանը, և նրա հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկը իրենց մրցակիցներին հաղթում էին մեծ վստահությամբ: Սակայն գտնվեց շախմատիստ, որը կարողացավ ծնկի բերել նաև նրանց թագավորին: Հայաստանի դրոշը ներկայացնող գանգրահեր մի տղա մրցակցությունից դուրս էր: Բոլորը զարմանացած էին նրա տարբերվող լուծումներից: Նա այնքան տպավորեց մրցաշարի կազմակերպիչներին, որ ՖԻԴԵ-ն նրան շնորհեց վարպետի կոչում: Այդպես շախմատային աշխարհում հայտնվեց Լևոն Արոնյանը:

Հետագա 6 տարիների ընթացքում տաղանդավոր պատանին ոչ մի շանս չէր թողնում իր մրցակիցներին: 1995-ին Ֆրանսիայում և 1996-ին Իսպանիայում Արոնյանը առանց լուրջ խնդիրների հաղթեց մինչև 14 տարեկանների աշխարհի առաջնությունում: Ունենալով նման հաջողություններ ու տաղանդ՝ Արոնյանը որոշեց կարիերան շարունակել ավելի հեռանկարային Գերմանիայում, որտեղ զգալիորեն բարելավեց իր խաղը: Սակայն տաղանդավոր շախմատիստը չմոռացավ իր հայրենիքը ու շարունակեց ներկայացնել Հայաստանը: «Գերմանիայում ինձ լավ եմ զգում, սակայն… դա իմ հայրենիքը չէ», – 2001-ին ասել է Արոնյանը: Հավաքականում նրա կարիերան սկզբից չէր ստացվում, բայց դրա մասին մի փոքր ուշ կկարդանք:

Հաղթական ուղի

2005-ին Արոնյանը սկսեց հիասքանչ ելույթների շարք, որը ձգվեց ավելի քան 5 տարի: Այդ ընթացքում մտքի խաղի մեր լավագույն վարպետը նախ հաղթեց Ջիբրալթարի մրցաշարում, իսկ նույն թվականի դեկտեմբերին Արոնյանը հասավ իր կարիերայի առայժմ անհատական ամենամեծ նվաճմանը: Խանտի Մանսիյսկում կայացած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում նա 3-1 հաշվով առավելության հասավ Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ։ Նման ցուցանիշները չէին կարող անարդյունք մնալ. մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկ։

Հաջորդ տարի Արոնյանին սկսեցին հրավիրել մասնակցելու գերմրցաշարերին, որտեղ նա ևս փայլեց. մարտին նա գերազանց հաղթանակ տարավ Լինարեսի մրցաշարում` 14 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ առաջ անցնելով անգամ աշխարհի այդ ժամանակվա չեմպիոն չեմպիոն Վեսելին Տոպալովից։ Առհասարակ 2006-ը լավագույն տարիներից էր Լևոնի համար: Օլիմպիադայից զատ, նա հաղթեց նաև «Շախմատ—960» (Ֆիշերի շախմատ) և Տալի հուշամրցաշարում:

Մեր ընտրանին

«Երազում եմ, որ կգա ժամանակը, երբ կկարողանամ ազատ քայլել Բաքվում». Լևոն Արոնյանի ուշագրավ մտքերը

Տիգրան Պետրոսյան. Ֆենոմեն, ով ցանեց շախմատային երկրի սերմերը (տեսանյութ)

Երկաթյա Տիգրան Պետրոսյանը. Հետաքրքիր մտքեր շախմատի և իր մասին

Հետագա տարիների ընթացքում Արոնյանը ամրապնդել է հաջողությունը՝ դառնալով Վեյկ ան Զեյի ավանդական մրցաշարի հաղթող, Ֆիշերի շախմատի չեմպիոն: Արոնյանը նվաճել է անհատական մրցանակներ Բիլբաոյում, Սոչիում, Նիցայում: Հատկապես հիանալի էին նրա ելույթները ՖԻԴԵ-ի Գրան Պրիներում, որտեղ նա 3 տարի անընդմեջ՝ 2008-2010 թվականներին, եղել է մրցակցությունից դուրս: Դառնալով այդ մրցաշարի բազմակի հաղթող՝ Արոնյանն իրավունք նվաճեց մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերին։ 2011-ի մայիսին Կազանում կայացած աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Արոնյանը ութ գրոսմայստերի հետ վիճարկում էր Վիշվանաթան Անանդի հետ չեմպիոնական խաղ անցկացնելու իրավունքը։ Ցավոք, Արոնյանի հենց առաջին խաղում 1,5-2,5 հաշվով պարտվեց Ալեքսանդր Գրիշչուկին և դուրս մնաց հետագա պայքարից։

Հավակնորդների հաջորդ մրցաշարում Արոնյանը լավ սկսեց, 2 տուր ընթանում էր միանձնյա առաջին տեղում, սակայն երկրորդ հատվածում կորցրեց առավելությունը և 8 միավորով Պյոտր Սվիդլերի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը։

Թիմային ֆանտաստիկ հաջողություներ

Արոնյանի գալուց հետո Հայաստանի հավաքականը դարձավ շախմատային գերտերություն, ինչն ապացուցվեց թիմային բազմաթիվ մրցաշարերում: 2006-ի հունիսին գրանցվեց առաջին թիմային խոշոր հաջողությունը: Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Սմբատ Լպուտյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ Արոնյանը Հայաստանին դարձրեց Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող, ինչի համար թիմակիցների հետ արժանացավ Մովսես Խորենացու մեդալի։ 2008-ին Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնեց 2006-ի իր հաջողությունը` դառնալով 38-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։ Այդ հաղթանակի համար Արոնյանը և թիմի մյուս անդամները` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով։

2011-ի հուլիսի 17-26-ին Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի հավաքականը փոփոխված կազմը (Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան) դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող, իսկ հաջորդ տարվա սեպտեմբերին Արոնյանը թիմակիցներ Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Տիգրան Լ. Պետրոսյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում երրորդ անգամ հաղթեց համաշխարհային օլիմպիադայում։ Այս հաղթանակը հատկապես վեր է դասվում մյուսներից, քանի որ մեր տղաները Հայաստանի դրոշը բարձրացրել են և հիմնը հնչեցրել են Ստամբուլում: Այդ հաղթանակի համար Լևոն Արոնյանը ՀՀ նախագահի 2012-ի սեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

2013-ից հետո

Թիմային հաջողություններից հետո Արոնյանի արդյունքները սկսեցին նահանջ ապրել: Վերջին տպավորիչ արդյունքը եղավ 2014-ի սկզբին, երբ Արոնյանը, թեպետ չհաղթելով որևէ մրցաշարում, բարձրացրեց անհատական ցուցանիշները: Մարտի 1-ի դրությամբ Արոնյանն ուներ 2830 ռեյտինգը, ինչը նրան թույլ է տվել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում լինել երկրորդը: Երկու դեպքում էլ սրանք նրա կարիերայի լավագույն ցուցանիշն են:

Մոտ 3 տարի Լևոն Արոնյանը չէր կարողանում հաղթանակ տոնել խոշոր մրցաշարերում: Միայն 2017-ի ապրիլին Լևոնը ճաշակեց այդ բերկրանքը՝ բոլորից ուժեղը դառնալով Գերմանիայում կայացած GRENKE Chess Classic մրցաշարում: Նույն թվականին նա հաղթել է նաև դասական շախմատի Altibox Norway Chess մրցաշարում: Կարիերայի մրցանակը Լևոն Արոնյանը շահել է 2019 թվականին՝ թայ-բրեյքում լավագույնի կոչումը պոկելով Սերգեյ Կարյակինից: Դրանից հետո մեր գրոսմայստերը մասնակցել է մի շարք մրցաշարերի (այդ թվում՝ առցանց), բայց հաղթել այդպես էլ չի կարողացել:

Սիրելի ու անհարմար մրցակիցներ

Լևոն Արոնյանի ջանքերով Հայաստանում շախմատի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ մեծացավ: Անձամբ գրոսմայստերը մինչև այսօր Երևանում կազմակերպում է տարատեսակ մրցաշարեր, որոնց ներգրավում են ինչպես շարքային քաղաքացիները, որոնք հնարավորություն են ստանում դեմ առ դեմ մրցել նրա հետ, այնպես էլ այլ հայտնի գրոսմայստերներ: Օրինակ, 2004-ին Արոնյանը Երևանում արագ շախմատի ընկերական մրցախաղ անցկացրեց աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Լևոնը հաղթեց 4-2 հաշվով։

Իր կարիերայի ընթացքում Արոնյանն ամենից շատ մրցել է Մագնուս Կառլսենի հետ: Ավելի քան 98 պարտիայից, ըստ պաշտոնական տվյալների, Արոնյանը հաղթել է 16-ում, պարտվել է 31-ում: Եվս 51 անգամ նրանք բաժանվել են խաղաղությամբ: Արոնյանը հաճախակի մրցել է նաև Վիշի Անանդի, Վլադիմիր Կրամնիկի, Հիկարու Նակամուրայի և Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Արոնյանի «ամենահեշտ» մրցակիցը Կարյակինին է, որին նա հաղթել է 23 անգամ, Հիկարու Նակամուրային ու Վիշի Անանդին պարտության է մատնել 20 անգամ: Արոնյանին ամենից շատ հաղթել է Կառլսենը





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+