Նախագահ Արմէն Սարգսեանի ուղերձը` Բանակի Օրուան առիթով. «Մենք Պարտք ունինք մեր հերոս նահատակներուն» - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Շաւաղօտ

Հայերէն :

31 Ocak 2021  

Նախագահ Արմէն Սարգսեանի ուղերձը` Բանակի Օրուան առիթով. «Մենք Պարտք ունինք մեր հերոս նահատակներուն» -

Նախագահ Արմէն Սարգսեանի ուղերձը` Բանակի Օրուան առիթով. «Մենք Պարտք ունինք մեր հերոս նահատակներուն» Նախագահ Արմէն Սարգսեանի ուղերձը` Բանակի Օրուան առիթով. «Մենք Պարտք ունինք մեր հերոս նահատակներուն»

Եւս մէկ անգամ գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանութեան եւ ազատութեան համար զոհուած մեր բոլոր նահատակների միշտ կենդանի յիշատակի առաջ:

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը ուղերձ յղած է Բանակի օրուան առթիվ: Այս մասին յայտնեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակութեան հետ կապերու վարչութենէն: Ստորեւ ամբողջութեամբ կու տանք ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Բանակի օրն այս տարի առանձնայատուկ խորհուրդ ունի. այն նշում ենք մեր երկրի ու ազգի համար արտակարգ պայմաններում` յետպատերազմական բարդ իրավիճակ, բազմաբնոյթ ճգնաժամ, ծանրագոյն կորուստներ:

Եւս մէկ անգամ գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանութեան եւ ազատութեան համար զոհուած մեր բոլոր նահատակների միշտ կենդանի յիշատակի առաջ:

Ապաքինում եմ մաղթում մեր բոլոր վիրաւոր հերոսներին:

Զօրակցութիւնս եմ յայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք զօր ու գիշեր սպասում են գերութեան կամ անյայտութեան մէջ գտնուող իրենց զաւակներին ու հարազատներին:

Այսօր, առաւել քան երբեւէ, մեր միտքն ու գործը պէտք է ծառայեցնենք նախ եւ առաջ մեր բանակի հզօրացմանը, լինենք մեր բանակի կողքին:

Անհրաժեշտ են ծրագրային ու հայեցակարգային մօտեցումներ, արմատական քայլեր` վերակազմաւորումից մինչեւ վերազինում, հաշուի առնելով ժամանակակից ռազմարուեստի ու արհեստագիտական զարգացման, ինչպէս նաեւ աշխարհաքաղաքական միտումները:

Սակայն անգամ ամենաժամանակակից զէնքը չի կարող յանգեցնել ցանկալի արդիւնքի,

եթէ խիզախութիւն չունենանք ընդունել կատարուած սխալներն ու պատրաստ լինել հիմնարար փոփոխութիւնների,

եթէ չվերականգնենք սպայի պատիւը, յարգանքը զինուորական ծառայութեան հանդէպ,

եթէ չունենանք ծրագիր եւ այն իրականացնելու կամք,

եթէ արտաքին թշնամուն թողած` չդադարենք թշնամի փնտռել միմեանց մէջ,

եթէ համերաշխ ու համախմբուած չլինենք որպէս պետութիւն եւ հասարակութիւն, որպէս մէկ ազգ Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում:

Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ:

Մեր բանակը, ինչպէս մեր պետութիւնն ու ողջ ազգը, անցնում է փորձութիւնների միջով: Բայց մենք մէկ անգամ չէ, որ փորձութիւնը կարողացել ենք վերածել յաղթանակի: Եւ դա` առաջին հերթին շնորհիւ մեր բանակի:

Կեցցէ՛ Հայո՛ց բանակը:

Փա՛ռք մեր հերոսներին»:





Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(vaticannews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+