Արցախի մէջ նոր շինարարութիւն - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

10 Ocak 2021  

Արցախի մէջ նոր շինարարութիւն -

Արցախի մէջ նոր շինարարութիւն Արցախի մէջ նոր շինարարութիւն

Սկսած է պատերազմի հետեւանքով վնասուած ընդհանուր առմամբ մօտ 453 բնակելի կառոյցներու վերականգնման շինարարական աշխատանքըԱրցախի մէջ սկսած է պատերազմի հետեւանքով վնասուած ընդհանուր առմամբ մօտ 453 բնակելի կառոյցներու վերականգնման շինարարական աշխատանքը, որմէ աւելի քան 250-ը աւարտած է: Այս մասին «Արմէնբրես»-ի հետ զրոյցի ժամանակ տեղեկացուցած է քաղաքաշինութեան փոխնախարար Ազատ Համբարձումեանը:

«Վերականգնման շինաշխատանքներն ընթանում են երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգուել են բնակելի տների տանիքները, տեղադրուել՝ դռներ ու պատուհաններ, ստեղծուել են ջեռուցման պայմաններ: Այս տարուայ յունուարից կատարուելու են ներքին յարդարման աշխատանքներ՝ վերջնական աւարտելով այդ բնակարանների վերականգնումը: Պատերազմի հետեւանքով վնասուած տների վերականգնումը շարունակւում է ըստ հերթացուցակների՝ առաջնահերթութիւնը տրւում է զոհուածների ու անյայտ կորածների ընտանիքներին»,- մանրամասնած է Համբարձումեանը:

Ըստ փոխնախարարի՝ մասնաւորապէս Ստեփանակերտի մէջ պատերազմի հետեւանքով վնասուած տուներու վերաբերեալ քաղաքաշինութեան նախարարութիւնը ստացած է աւելի քան 3680 դիմում, որմէ ուսումնասիրուած է մօտ 1500-ը: Վերականգնման աշխատանքներ սկսած են 329 կառոյցի մէջ, որմէ շինաշխատանքներն առաջին փուլով աւարտած են 211-ին մէջ, իսկ 118-ն՝ ընթացքի մէջ են:

«Մարտակերտի շրջանում ընդհանուր առմամբ վնասուել է 370 կառոյց, որից 320-ը Մարտակերտում, միւսները գիւղական բնակավայրերում: Առանձնապէս տուժել են Աղաբեկալինջ, Մաղաւուզ, Հոռաթաղ, Մեծ շէն գիւղերը: Մարտակերտի շրջանում արդէն ուսումնասիրուել է պատերազմի հետեւանքով վնասուած 62 կառոյց: Այնուհետեւ սկսուել է 32-ի վերականգնումը, 14-ն աւարտած է: Շուրջ 1300 տուն է վնասուել Մարտունու շրջանում: Մասնաւորապէս շրջկեդրոն Մարտունիում պատերազմի հետեւանքով վնասուած 850 տնից, ուսումնասիրուել եւ գրանցուել է վերականգնման ենթակայ մօտ 170 տուն: Վերականգնման աշխատանքները մեկնարկել են 64-ում, որից 12-ն աւարտուել է, իսկ 52-ն ընթացքում է:

Մարտունու գիւղերից հիմնականում տուժել են Թաղավարդը, Կարմիր շուկան, Սոսը, Հերհերը եւ Բերդաշէնը:

Պատերազմի հետեւանքով Ասկերանի շրջանում մեծամասամբ տուժել են Շոշ եւ Սզնեք համայնքները: Շրջանում գրանցուել է 170 դիմում, որից յետոյ 28 վնասուած տան վերանորոգման աշխատանքները սկսուել են: Դրանցից 14-ում առաջին փուլով նախատեսուած վերականգնումն աւարտած է»,-տեղեկացուցած է քաղաքաշինութեան փոխնախարարը:








Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+