Ֆրանսիայի պետքարտուղար Լըմուանն ու Յուրի Ջորկաեֆը Հայաստան են բերում հումանիտար օգնություն -
Ֆրանսիայի պետքարտուղար Լըմուանն ու Յուրի Ջորկաեֆը Հայաստան են բերում հումանիտար օգնություն
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բուիսոնը, որն ակտիվորեն լուսաբանում էր Արցախում պատերազմը, թվիթերում գրել է, որ կրկին վերադառնում է Հայաստան։
«Ֆրանսիայի կողմից վարձակալված մարդասիրական ինքնաթիռով դեպի Երևան ճանապարհին։ 50 տոննա օգնություն աղետի մեջ հայտնված հայերի համար: Ինքնաթիռում են մասնավորապես, Յուրի Ջորկաեֆը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։
Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչումից հետո Ֆրանսիան շարունակում է իր մոբիլիզացիան»,-գրել է Բուիսոնը։
«Ազնավուր» հիմնադրամն էլ հայտնում է, որ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն ու հիմնադրամի լավ բարեկամներ Ստեֆան Հասբանյանը, Յուրի և Դենիս Ջորկայեֆները Փարիզից մեկնում են Հայաստան` հումանիտար բեռը տեղափոխող ինքնաթիռով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը։ Սենատում պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ոչ մեկին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող գտնվել միակողմանի որևէ ժեստի միջոցով, այլ բոլոր կողմերի բանակցությունների։
Bu haber panorama.am kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (panorama.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(panorama.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com