​ԼՂ պատերազմը Թուրքիային թույլ է տվել տրանսպորտային միջանցք բացել դեպի Կասպից ծով. - Հայերէն
27 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Վահագն / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

17 Kasım 2020  

​ԼՂ պատերազմը Թուրքիային թույլ է տվել տրանսպորտային միջանցք բացել դեպի Կասպից ծով. -

​ԼՂ պատերազմը Թուրքիային թույլ է տվել տրանսպորտային միջանցք բացել դեպի Կասպից ծով. ​ԼՂ պատերազմը Թուրքիային թույլ է տվել տրանսպորտային միջանցք բացել դեպի Կասպից ծով.

Ռուսական Репортёр հրատարակությունը հոդված է հրապարակել Կասպից ծովի շրջակայքում իր ազդեցությունը մեծացնելու հարցում վերջերս հաջողություն գրանցած Մոսկվայի, Թուրքիայի և այս ուղղությամբ ղարաբաղյան պատերազմից հետո սպասվելիք փոփոխությունների մասին:

Աղբյուրը նշում է, որ Կասպից ծովը հարուստ պաշարներ ունի, այն նաև կարևորագույն հանգույց է խողովակաշարերի հնարավոր տեղադրման համար. այս տարածքի հարցում մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև ԱՄՆ-ն:

Նշվում է, որ Կասպից ծովի ջրային տարածքը վերջերս բաժանվել է նրա ափին գտնվող երկրների միջև, որոնց թվում է Ադրբեջանը, որը ղարաբաղյան պատերազմի ընթացքում ապացուցեց, որ Թուրքիայի հավատարիմ դաշնակիցն է: Պատերազմն ավարտվեց Ստեփանակերտի կապիտուլյացիայով, սակայն Բաքուն չի գրավել չճանաչված հանրապետության ամբողջ տարածքը, ինչը պատերազմական գործողությունները ցանկացած պահի վերսկսելու պաշտոնական առիթ է: Սա Անկարային իրավունք է տալիս իր զորակազմն ու ռազմական բազաները տեղակայել Ադրբեջանում՝ տարածաշրջանում կայունության ապահովման պատրվակով:

Թեև ի տարբերություն ռուսների՝ թուրք զինվորականները «խաղաղապահներ» չեն կոչվի, սակայն դրանից ոչինչ չի փոխվում: Ի դեպ՝ իր զբաղեցրած տարածքներում վերջիններիս տեղակայման համար Բաքվին Մոսկվայի համաձայնությունը պետք չի լինի, դա զուտ տեխնիկական խնդիր է երկու ինքնիշխան պետությունների միջև:

Նշվում է, որ Թուրքիան առանձնապես չի փորձում թաքցնել դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա դուրս գալու ուղղությամբ իր ներդրած ջանքերը: Թուրքիան սահմանակցում է Նախիջևանի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի ընթացքում իր տարածքն Ադրբեջանի հետ կապելու Անկարայի ծրագրի մասին ավելի վաղ նախազգուշացնում էր հայկական կողմը:

Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական նպատակն Արցախի և Իրանի սահմանը կտրելը, Հայաստանի պետական սահմանին հասնելը և դեպի Նախիջևան միջանցք «գցելն» է:

Դեռևս 2017 թվականին նախագահ Ալիևը հայտարարել էր, որ պատրաստ է Նախիջևանը դուրս բերել տրանսպորտային շրջափակումից՝ ստեղծելով Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին: Այս ծրագրի իրականացման դեպքում Հնդկաստանից և Պակիստանից եկող բեռները Ադրբեջանի միջով մատակարարվելու են Իրան, Ռուսաստան, Հյուսիսային Եվրոպա և հակառակը:

Հետաքրքիր է, որ այս ճանապարհը ռեալիզացվում է նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքում, սակայն Բաքվի ծրագրի համաձայն՝ դեպի Ռուսաստան տարանցումը պետք է Ադրբեջանի միջով կատարվի: Այժմ իրանական սահմանի երկայնքով հավելյալ ցամաքային միջանցքը ռազմական ուժի միջոցով է բացվել, և Անկարան իր դաշնակցի միջոցով հասանելիություն կստանա Կասպից ծովի ռեսուրսները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։





Bu haber tert.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (tert.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(tert.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+