Burger King-ը ներողություն է խնդրել սոցցանցերում Ադրբեջանին սատարող գրառումների համար -
Burger King-ը ներողություն է խնդրել սոցցանցերում Ադրբեջանին սատարող գրառումների համար
Քաղաքականություն, Տնտեսություն, ՀասարակությունBurger King-ը ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբին էլեկտրոնային փոստով ուղարկած նամակով ներողություն է խնդրել Ադրբեջանի իր ֆրանչայզիի կողմից արված հրապարակումների համար, որոնք բացահայտորեն աջակցում էին Ադրբեջանի ցեղասպանական ջանքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնախումբը կապվել էր Burger King-ի տնօրենների խորհրդի հետ՝ հայտնելով հայկական համայնքի անհանգստությունը, որ ապրանքանիշի պլատֆորմն օգտագործվում է Ադրբեջանի կառավարության՝ էթնիկ զտումների արշավը խթանելու համար:
Burger King-ը պատասխան նամակով շնորհակալություն է հայտնել այդ հարցով ապրանքանիշի ուշադրությունը հրավիրելու համար: «Վստահեցնում ենք ձեզ, որ սոցցանցերում Ադրբեջանին վերաբերող հրապարակումները համահունչ չեն մեր ապրանքանիշի ուղեցույցներին և չեն արտացոլում Burger King ապրանքանիշի տեսակետը: Մենք հավաստիացել ենք, որ ֆրանչայզին գրառումն անելուց կարճ ժամանակ անց հեռացրել է այն, և որ նման բան այլևս չի կրկնվի: Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար և կհամագործակցենք Ադրբեջանի ֆրանչայզիի հետ` համոզվելու, որ Burger King ռեստորանները կենտրոնացած են հիանալի համ, բարձրորակ սնունդ ապահովելու վրա, ինչն էլ մեր հաճախորդները սպասում են մեզանից»,-ասված է նամակում:
Անցյալ ամսվա վերջին McDonald's- ի և Burger King- ի ադրբեջանական ֆրանչայզիները սոցիալական ցանցերի իրենց հարթակներում տեղադրել էին նկարներ `աջակցություն ցույց տալով հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիային: Թե՛ Burger King- ը, թե՛ McDonald’s- ը, սակայն, հեռացրել են սոցիալական ցանցերում տեղադրված գրառումները, երբ հարցը նրանց ուշադրությանն է ներկայացվել:
Bu haber armnews kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armnews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(armnews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com