Adidas-ը հաստատել է ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ-ի հետ կապերի խզումը - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

07 Kasım 2020  

Adidas-ը հաստատել է ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ-ի հետ կապերի խզումը -

Adidas-ը հաստատել է ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ-ի հետ կապերի խզումը Adidas-ը հաստատել է ադրբեջանական «Ղարաբաղ» ՖԱ-ի հետ կապերի խզումը

Նոյեմբերի 6-ին Adidas ընկերությունը հաստատել է, որ դադարեցրել է իր հարաբերությունները ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ այն բանից հետո, երբ ակումբի խոսնակ Նուրլան Իբրահիմովը կոչ էր արել ոչնչացնել բոլոր հայերին:

«Կարևոր է ընդգծել, որ Adidas-ը որևէ կերպ չի կիսում անհատական այդ կարծիքները, և մենք արագ որոշում ենք կայացրել դադարեցնել մեր հարաբերությունները ակումբի հետ»,- ասել է Adidas-ի ներկայացուցիչ Տոմասո Սարոննին:

Սպորտային ապրանքներ արտադրող գերմանական ընկերության որոշումը պայմանավորված է Իբրահիմովի՝ սոցիալական ցանցում ունեցած գրառմամբ, որտեղ նա արդարացրել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և կոչ էր արել ադրբեջանցիներին սպանել «բոլոր հայերին»: «Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց և ծերերին: Մենք պետք է սպանենք նրանց առանց խտրականության։ Ոչ մի զղջում։ Ոչ մի կարեկցանք»,- ասել էր Իբրահիմովը։

Adidas-ի արագ պատասխանին նպաստել է Change.org կայքում խնդրագիրը, որի նախաձեռնողը Լիզա Եսայանն է Նյու Յորքից:

«Նա կրկնեց 100 տարի առաջ Թալեաթի նույն խոսքերը, և որպես երեխաների սպանության մասին կարդացող մայր, ես չէի կարող ընդամենը Ֆեյսբուքում հրապարակել, մեկնաբանել և տխրել,- ասել է Եսայանը:- Ես պարզապես կարծում էի, որ նա այդպես հեշտ չպիտի պրծնի»։

Նոյեմբերի 4-ին ՈՒԵՖԱ-ն ևս արգելք էր սահմանել Իբրահիմովի նկատմամբ՝ նրան ժամանակավոր զրկելով ֆուտբոլում հանդես գալու հնարավորությունից:

Այսօր առավոտյան հրապարակված հայտարարության մեջ ՈՒԵՖԱ-ն ասել է. «Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես արգելվում է իրականացնել ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն, ինչն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ՈՒԵՖԱ-ի վերահսկիչ, էթիկական և կարգապահական մարմինը որոշում չի կայացրել գործի էության վերաբերյալ»։

ՈւԵՖԱ-ն Իբրահիմովին մեղադրել է կազմակերպության՝ խտրական վարքագծի և պատշաճ վարքագծի հիմնական կանոնների խախտման համար։

ՖԻՖԱ-ն դեռ չի պատասխանել մեկնաբանությունների խնդրանքին։




Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+