Հռոմի պապն աղոթում է Լեռնային Ղարաբաղի խաղաղության համար - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Շանթակող

Հայերէն :

11 Ekim 2020  

Հռոմի պապն աղոթում է Լեռնային Ղարաբաղի խաղաղության համար -

Հռոմի պապն աղոթում է Լեռնային Ղարաբաղի խաղաղության համար Հռոմի պապն աղոթում է Լեռնային Ղարաբաղի խաղաղության համար

Հռոմի ֆրանցիսկոս պապն այսօր խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի անհրաժեշտության մասին և դատապարտել աղոթատեղիների կործանումը։ Ինչպես հայտնում է հայտնում է Vatican News-ը, կիրակնօրյա ավանդական պատարագից հետո, իր նստավայրի պատուհանից դիմելով Վատիկիանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ հրադադարը կյանքեր կփրկի:

«Ողջունում եմ մարդասիրական նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարը, հույս ունեմ, որ այն կընձեռի համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- ասել է կաթոլիկ հովվապետը:

«Հրադադարը փխրուն է, անկայուն, բայց ես կողմերին հորդորում եմ այն պահպանել, վերսկսել բանակցությունները, փրկել մարդկային կյանքերը, վերջ տալ տառապանքներին, դադարեցնել բնակելի տների և աղոթատեղիների ավերումը»,- ազդարարել է Ֆրանցիսկոս պապը:

«Աղոթում եմ և հրավիրում եմ աղոթել զոհերի համար ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգված է»,-նշել է Պապը:





Bu haber armradio kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armradio) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armradio). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+