6 ամսական երեխային մոր խնամքին թողած և առաջնագիծ մեկնած հայուհին -
6 ամսական երեխային մոր խնամքին թողած և առաջնագիծ մեկնած հայուհին
ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում կին զինվորականի լուսանկար է հրապարակել և հայտնել, որ սա հենց այն աղջիկն է, որն իր 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և մեկնել առաջնագիծ։ Ըստ նրա՝ հենց նույն աղջիկը, մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու՝ դրանով ապահովելով կատաղի մարտի ժամանակ մերոնց թիկունքի անվտանգությունը։
«Արծրուն Հովհաննիսյանի հետ գտնվել ենք մի վայրում, որտեղ մարտական ծանր առաջադրանքը գերազանց կատարելուց հետո սառը գետնին քնած էին մեր քաջարի մարտիկները։
Նկատեցինք, որ նրանց մեջ կային նաև երիտասարդ աղջիկներ։ Հրամանատարն ասաց, որ նրանցից մեկը (անունը առայժմ չեմ նշի), մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու՝ դրանով ապահովելով կատաղի մարտի ժամանակ մերոնց թիկունքի անվտանգությունը։
Իսկ ամենահուզիչն այն էր, որ մեր գեղեցկուհին ունի վեց ամսեկան երեխա, որին թողել է մոր խնամքին, իսկ ինքը մեկնել առաջնագիծ։ Եվ ինչքան այսպիսի առյուծներ են բացահայտվել այս օրերին, որոնց մասին դեռ երկար կխոսենք»,- գրել է ԱԺ պատգամավորը։
Bu haber armradio kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armradio) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(armradio). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com