​Milliyet. Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Բաւական

Հայերէն :

04 Ekim 2020  

​Milliyet. Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային -

​Milliyet. Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային ​Milliyet. Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստում քննարվել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև թեժ բախումները»:

Հաղորդվում է, որ նիստին հաջորդած քննարկումների ժամանակ նշվել է, որ եթե ադրբեջանցիները 2010թ ստորագրված Թուրքիա-Ադրբեջան «Ռազմավարական գործընկերություն» պայմանագրի շրջանակներում ռազմական օգնություն խնդրեն, ապա այդ օգնությունը կարող է տրամադրվել:

Նշվել է, որ ցայսօր Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության պայմանագրերին համապատասխան Ադրբեջանի հետ բավականաչափ զորավարժություններ են անցկացվել, որոնց միջոցով Թուրքիան տեխնոլոգիական և ռազմավարական առումով իր փորձն արդեն իսկ փոխանցել է Ադրբեջանին, և այս պահին ադրբեջանցիները ռազմական կամ ռազմական տեխնիկայի օգնության կարիք իբր չունեն:

Թուրքական աղբյուրի հաղորմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ սադրանքներ թույլ չտալու հարցին:

Նշվել է, որ Էրդողանն ասել է հետևյալը. «Թուրքիայում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ սադրանքների դեմ զգոն եղեք: Նմանատիպ անհանգստացնող նախաձեռնություններ չպետք է թույլ տալ»:





Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+