Եվրոպական խորհրդարանի պատգամավոր բարձրացրել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև աճող առևտրային հարաբերություններ -
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր բարձրացրել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև աճող առևտրային հարաբերությունների հարցը
ՔաղաքականությունԱյսօր խորհրդարանական հարցադրում եմ կատարել, որով ուշադրության եմ հրավիրել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև աճող առևտրային հարաբերությունների վրա՝ չնայած Հայաստանի դեմ շարունակվող ռազմական գործողություններին, որի համար պատասխանատու է Բաքվի կառավարությունը, ինչպես նաև Էրդողանի հետ վերջինիս ունեցած շատ վտանգավոր հարաբերություններին: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Աննա Չինցիա Բոնֆրիսկոն։
«Հանձնաժողովին հարց ուղղեցի, թե արդյոք այդ ամենն արվել է եվրոպական արժեքներն անտեսելով, առանց եվրոպական սուբսիդիաները վերահսկելու մեխանիզմների առկայության, և հատկապես, թե ինչպես է ԵՄ-ն պատրաստվում պատասխանել միջազգային հանրության օգնությունը հայցող Հայաստանի նախագահի կոչին:
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ հետևանքն է ԵՄ ինստիտուտների՝ միայն բիզնեսի հարցում «աշխարհաքաղաքական» տեսանկյունը հաշվի առնելու և լռելու այն ժամանակ, երբ ամենաթույլերին անարդարությունից և բռնությունից պաշտպանելու կարիք կա»,– գրել է նա:
Oggi ho presentato un’interrogazione parlamentare in cui ho messo sotto i riflettori i sempre maggiori rapporti commerciali tra UE e Azerbaijan, nonostante le continue azioni militari nei confronti dell’Armenia di cui il governo di Baku è responsabile e i suoi pericolosissimi rapporti con Erdogan.
Ho pertanto chiesto alla Commissione se tutto ciò è avvenuto sorvolando sui valori europei, senza meccanismi di controllo delle sovvenzioni europee e, specialmente, come intenda rispondere l’UE all’appello del Presidente armeno che invoca l’aiuto della comunità internazionale.
L’aggressione dell’Azerbaijan all’Armenia è la conseguenza di Istituzioni UE “geopolitiche” solo quando si parla di affari e non quando si tratta di difendere i più deboli dalle ingiustizie e dalle violenze.
Bu haber https://www.facebook.com/annabonfrisco.it/ kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (https://www.facebook.com/annabonfrisco.it/) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(https://www.facebook.com/annabonfrisco.it/). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com