Նախագահ Սարգսեան. «Այն Երազանքները, Որ Ունէինք Անկախութեան Հռչակման Ժամանակ, Իրականութիւն Են» - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

23 Eylül 2020  

Նախագահ Սարգսեան. «Այն Երազանքները, Որ Ունէինք Անկախութեան Հռչակման Ժամանակ, Իրականութիւն Են» -

Նախագահ Սարգսեան. «Այն Երազանքները, Որ Ունէինք Անկախութեան Հռչակման Ժամանակ, Իրականութիւն Են» Նախագահ Սարգսեան. «Այն Երազանքները, Որ Ունէինք Անկախութեան Հռչակման Ժամանակ, Իրականութիւն Են»

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան շնորհաւորական ուղերձ յղած է Հայաստան վերանկախացման 29-ամեակին առիթով: Ստորեւ կը ներկայացնենք Հայաստանի նախագահին ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում եմ մեր կարեւորագոյն պետական տօնի` Անկախութեան օրուայ առթիւ:

1991 սեպտեմբերի 21-ին, միասնաբար եւ վստահ «այո» ասացինք անկախութեանը:

Այն երազանքները, որ ունէինք անկախութեան ձգտելիս եւ անկախութիւն հռչակելիս, իրականութիւն են ի դէմս մեր անկախ պետականութեան:

Սակայն այս ճանապարհը շարունակւում է: Մեզ համար, որպէս ժողովուրդ ու պետութիւն, շատ բան դեռ առջեւում է` նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր յաղթանակներ:

Դրա համար պէտք է ունենանք յստակ տեսլական, իրականանալի ծրագիր, ինչպէս նաեւ հաստատուն կամք: Ապագան ծնւում է սրանցից բխող որոշումների ու ջանքերի, մեր մտածողութեան ու գիտակցութեան, մեր աշխատանքի հանրագումարում` յենուելով մեր ազգային ու բարոյական արժէքների, մեր պատմութեան, մեր ժառանգութեան վրայ:

Միայն իր անցեալն ու աւանդոյթները, մշակոյթն ու լեզուն չմոռացող եւ գնահատող, առաջ նայող եւ ժամանակը զգացող անհատը, հասարակութիւնը, ժողովուրդը կարող են զարգացնել ինչպէս իրենց հոգեւոր ու նիւթական, այնպէս էլ իրական եւ վիրթուալ աշխարհը:

Որքան էլ աշխարհը փոխուի, նրա հիմքերի հիմքը միշտ լինելու են բարութիւնը, գթասրտութիւնը, արդարութեան ու ճշմարտութեան ձգտումը` այն ամէնը, ինչի վրայ հիմնուած է մեր ազգային արժեհամակարգը:

Մեր եղբայրները եւ քոյրերը` զինուոր թէ ազատամարտիկ, բժիշկ թէ մտաւորական, հողագործ թէ գրող Հայաստանից, Արցախից ու սփիւռքից, բոլոր նրանք, որոնք պայքարել, նուիրուել են Հայրենիքին` Հայաստանին եւ Արցախին, որոնք զոհուել են յանուն նրա անկախութեան, պատգամում են մեզ բոլորիս` ոչինչ չխնայել ներկայի եւ ապագայի համար:

Խոնարհւում եմ նրանց առջեւ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր կողքին կրկին նուիրեալներ ունենք, որոնք պահում են մեր մշակոյթի ու գիտութեան, մեր առողջութեան ու կրթութեան սահմանը, որոնք մեր ազգային ինքնութեան եւ արժէքների կրողն ու պաշտպանն են, որոնք իրենց ջանքն են ներդնում հայրենիքի հզօրացման, հայրենի հողի անվտանգութեան համար` զինուորականից մինչեւ բուժաշխատող, գիտնականից մինչեւ տեղեկատուական արհեստագիտութեան մասնագէտ, հեռաւոր գիւղի ուսուցչից մինչեւ մանկապարտէզի դաստիարակ, ցորեն աճեցնողից մինչեւ հացթուխ, երաժշտից մինչեւ մարզիկ, նորարարից մինչեւ հնագէտ…

Հայրենիքի ճակատագիրը կախուած է բոլորիցս ու իւրաքանչիւրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատուութիւն ստանձնելու մեր կարողութիւնից, մեր համերաշխութիւնից, միասնութիւնից, միմեանց նկատմամբ մեր բարութիւնից ու հանդուրժողականութիւնից:

Պէտք է համախմբուենք:

Գործենք միասին` որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայեացքն ու պատկերացումները:

Անկախութեան օրը պէտք է լինի մեր համազգային միասնութեան խորհրդանիշը:

Պաշտպանենք ու զօրացնենք մեր Հայրենիքը` Հայաստանն ու Արցախը, որպէս մեր ազգային իղձերի առանցք եւ հիմնասիւն:

Խաղաղութիւն ու բարեկեցութիւն մեր Հայրենիքին եւ ժողովրդին:

Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը:
Կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը:
Կեցցէ՛ միասնական հայ ժողովուրդը:
Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին:
Աստուած պահապան բոլորիս»:






Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+