Թուրքիան ևս մեկ քրիստոնեական տաճար է վերածում մզկիթի - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

22 Ağustos 2020  

Թուրքիան ևս մեկ քրիստոնեական տաճար է վերածում մզկիթի -

Թուրքիան ևս մեկ քրիստոնեական տաճար է վերածում մզկիթի Թուրքիան ևս մեկ քրիստոնեական տաճար է վերածում մզկիթի

Թուրքիայի կառավարությունը որոշել է մզկիթի վերածել Խորի մենաստանը, որի ներքո գործում է Ամենափրկիչ եկեղեցին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Սա Կոմմինների կայսերական դարաշրջանի ամենանշանակալի բյուզանդական հուշարձաններից մեկն է, որը հայտնի է իր գլուխգործոցային որմնանկարներով, և մզկիթի է վերածվում նույն ընթացակարգերով, ինչպես Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն հանձնվում է Կրոնական գործերի վարչությանը և, ինչպես սպասվում է, կփակվեն բյուզանդական որմնանկարները, որպեսզի այն եկեղեցուց մզկիթի վերածեն»,- հաղորդել է հունական ERT հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, որոշել է այն մզկիթի վերածել 2019 թվականին՝ համարելով, որ 1945 թվականի նախարարության որոշումը, որը հանգեցրել է շենքի՝ թանգարանի վերածմանը, անօրինական է: Պետական խորհրդի որոշումը չի կատարվել մինչև այսօր, երբ հրապարակվել է նախագահի հրամանագիրը, հաղորդում է հեռուստաալիքը:

Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է, որ Ստամբուլի Խորի Սբ․ Ամենափրկիչը կօգտագործվի մահմեդական աղոթքների համար:

Խորի Սբ․ Ամենափրկիչը կառուցվել է 6-րդ դարում՝ մ.թ. 534 թվականին։ 1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին մզկիթի է վերածվել Ստամբուլի աշխարհահռչակ Սուրբ Սոֆիայի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։





Bu haber armedia kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armedia) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armedia). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+