Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում» - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

14 Ağustos 2020  

Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում» -

Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում» Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում»

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու մասին հարցը բարձրաձայնել է խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Կարո Փայլանը հետևյալ հարցերն է ուղղել նախարարին.

1․ Թուրքիայի ժողովուրդների շրջանում հարգանք վայելող Արամ Տիգրանի հիշատակը հավերժացնելու նպատակով հանդես գալո՞ւ եք որևէ նախաձեռնությամբ։

2․ Ինչու՞ թույլ չեք տալիս, որպեսզի Արամ Տիգրանն իր կտակի համաձայն թաղվի Դիարբեքիրում։

3․ Ձեր նախարարությունը որևէ ծրագիր ունի՞ Արամ Տիգրանի անունը հավերժացնելու համար։

Արամ Տիգրանը հայտնի երգիչ և երաժիշտ է։ Ծնվել է Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Նրա ընտանիքը 1915թ․ Հայոց ցեղապանությունից մի կերպ փրկված դիարբեքիրցի ընտանիքներից էր։

Արամ Տիգրանը մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը։ Հիմնականում ստեղծագործել և երգել է երեք լեզվով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։

Ձայնագրել է շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։

Արամ Տիգրանը եղել է Քուրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը:

Մահացել է Աթենքում 2009-ին։ Նա Ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում։ Սակայն երգչի ցանկությունը չի կատարվել, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հայ երաժշտի աճյունն ամփոփել Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը։
16:20, 10 Օգոստոս 2020

Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում»[Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում»]Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու մասին հարցը բարձրաձայնել է խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Կարո Փայլանը հետևյալ հարցերն է ուղղել նախարարին.

1․ Թուրքիայի ժողովուրդների շրջանում հարգանք վայելող Արամ Տիգրանի հիշատակը հավերժացնելու նպատակով հանդես գալո՞ւ եք որևէ նախաձեռնությամբ։

2․ Ինչու՞ թույլ չեք տալիս, որպեսզի Արամ Տիգրանն իր կտակի համաձայն թաղվի Դիարբեքիրում։

3․ Ձեր նախարարությունը որևէ ծրագիր ունի՞ Արամ Տիգրանի անունը հավերժացնելու համար։

Արամ Տիգրանը հայտնի երգիչ և երաժիշտ է։ Ծնվել է Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Նրա ընտանիքը 1915թ․ Հայոց ցեղապանությունից մի կերպ փրկված դիարբեքիրցի ընտանիքներից էր։

Արամ Տիգրանը մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը։ Հիմնականում ստեղծագործել և երգել է երեք լեզվով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։

Ձայնագրել է շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։

Արամ Տիգրանը եղել է Քուրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը:

Մահացել է Աթենքում 2009-ին։ Նա Ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում։ Սակայն երգչի ցանկությունը չի կատարվել, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հայ երաժշտի աճյունն ամփոփել Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+