Պուտինը Էրդողանի հետ զրույցում շեշտել է «լարվածության տանող գործողությունների անթույլատրելիությունը» - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Արփող

Հայերէն :

28 Temmuz 2020  

Պուտինը Էրդողանի հետ զրույցում շեշտել է «լարվածության տանող գործողությունների անթույլատրելիությունը» -

Պուտինը Էրդողանի հետ զրույցում շեշտել է «լարվածության տանող գործողությունների անթույլատրելիությունը» Պուտինը Էրդողանի հետ զրույցում շեշտել է «լարվածության տանող գործողությունների անթույլատրելիությունը»

Հուլիսի 27-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու ղեկավարները զրուցել են թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Անդրկովկասում իրադրության շուրջ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին սրացման համատեքստում։ Վլադիմիր Պուտինը ընդգծել է ցանկացած գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են նպաստել լարվածության սրացմանը։ Երկու կողմից շահագրգռվածություն է արտահայտվել՝ կոնֆլիկտային իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների ճանապարհով լուծելու։ Պատրաստակամություն է հայտնվել համակարգելու ջանքերը՝ տարածաշրջանում իրադրության կայունացման նպատակով։

Առաջնորդները նաև շեշտել են ղարաբաղյան հակամարտության՝ քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+