​Պոլսոյ Մէջ Աճուրդի Հանուած է Արա Կիւլերի 40-է Աւելի Աշխատանք - Հայերէն
25 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ցրօն / Ժամ : Փայլածու

Հայերէն :

17 Temmuz 2020  

​Պոլսոյ Մէջ Աճուրդի Հանուած է Արա Կիւլերի 40-է Աւելի Աշխատանք -

​Պոլսոյ Մէջ Աճուրդի Հանուած է Արա Կիւլերի 40-է Աւելի Աշխատանք ​Պոլսոյ Մէջ Աճուրդի Հանուած է Արա Կիւլերի 40-է Աւելի Աշխատանք

Պոլսոյ մէջ աճուրդի հանուած է պոլսահայ լուսանկարիչ Արա Կիւլերի 46 լուսանկար:

Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, կը տեղեկացնէ «Անատոլու» գործակալութիւնը:

Ամենամեծ պահանջարկը ունեցած է 1950 թուականին կատարուած «Առաւօտեան արեւի առաջին շողերու հետ Գումքափուի ձկնորսները կը վերադառնան նաւահանգիստ» լուսանկարը, որուն համար գնորդը առաջարկած է 14 500 լիրա, իսկ ներառեալ հարկերը անիկա գնորդին վաճառուած է 20 532 լիրայով (2990 տոլար):

Կիւլերի 1988 թուականին լուսանկարած «Արարատ լեռ» նկարը վաճառուած է 6500 լիրայով (շուրջ 950 տոլար):

1956 թուականի «Սիրքեջիի ձմեռնային օրուան ձիակառքն ու թրամվայը» եւ նոյն թուականին լուսանկարած «Քանտիլլիէն մեկնող նաւը» աշխատանքները վաճառուած են 11 500 լիրայով (շուրջ 1675 տոլար):





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+