​Հայաստանի Հայ Կաթողիկէ Հոգևորականներն ընձեռում են հնարաւորութիւն՝ իրենց հետ միասին աղօթելու համացան - Հայերէն
22 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Կորդուիք / Ժամ : Շաւաղօտ

Հայերէն :

28 Mart 2020  

​Հայաստանի Հայ Կաթողիկէ Հոգևորականներն ընձեռում են հնարաւորութիւն՝ իրենց հետ միասին աղօթելու համացան -

​Հայաստանի Հայ Կաթողիկէ Հոգևորականներն ընձեռում են հնարաւորութիւն՝ իրենց հետ միասին աղօթելու համացան ​Հայաստանի Հայ Կաթողիկէ Հոգևորականներն ընձեռում են հնարաւորութիւն՝ իրենց հետ միասին աղօթելու համացանցով։

«Ամէն ժամ աղօթք արէք, Տիրոջը շնորհակալութիւն յայտնէ՛ք՝ անկախ ամեն ինչից, որ պատահում է», Ա Թես. 5, 17-18Գիւմրիի հայ կաթողիկէ առաջնորդարանում հոգևորականները շարունակում են կազմակերպել միասնական աղօթքներ՝ հաւատացեալներին հնարաւորութիւն ընձեռելով աղօթել իրենց հետ միասին՝ տներից, քանի որ համաճարակի պատճառով այս օրերին հնարաւոր չէ հասարակաց աղօթքների կազմակերպումը եկեղեցիներում:


Մարտի 26-ին՝ հինգշաբթի, ժամը 15:00-ին, առաջնորդարանում տեղի ունեցաւ Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն, որի ընթացքում աղօթք բարձրացուեց առ Տէրն մեր Յիսուս Քրիստոս՝ խնդրելով Յիսուսի Սուրբ Սրտի բուժիչ եւ փրկագործ սերը՝ համաճարակի հետեւանքով տուժած բոլոր մարդկանց համար՝ հիւանդների, ովքեր յատկապէս ծանր վիճակում են, բուժ աշխատողների համար, ովքեր պայքարում են հիւանդների կեանքի համար եւ յաճախ վարակւում են նոյն վիրուսով, իշխանութեան պատկան կառոյցների համար, ովքեր ջանք չեն խնայում՝ պաշտպանելու իրենց երկրների քաղաքացիներին համաճարակի սպառնալիքներից, քայլեր են ձեռնարկում նաեւ այս օրերին մարդկանց սոցիալական վիճակը բարելաւելու համար:

Մարտի 27-ին, դարձեալ 15:00-ին առաջնորդարանի մատրան մէջ հոգեւորականները միասնաբար աղօթեցին Ճանապարհ խաչի ջերմեռանդութիւնը: Նախքան աղօթքը սկսելը, Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը համացանցով հետևող հաւատացեալների համար յատուկ շեշտեց, որ համացանցային ուղիղ հեռարձակման նպատակը հաւատացեալներին աղօթքներին մասնակցելու հնարաւորութիւն առաջարկելն է:

Հ. Գառնիկը նաեւ հրաւիրեց համացանցով հետեւել նոյն օրը երեկոյեան՝ Հայաստանի ժամանակով 21:00-ին, Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից կատարուած Սուրբ Հաղորդութեան երկրպագութեանը եւ աշխարհին յղուած «Urbi et orbi» ուղերձի ընթերցմանը, եւ որ ամենակարեւորն է, Ընդհանրական Սուրբ Եկեղեցու կողմից լիակատար ներման շնորհմանը՝ բոլոր նրանց, ովքեր այս դժուարին օրերին կկատարեն անհրաժեշտ պայմանները, ինչպէս սահմանուել էր նախապէս Սուրբ Աթոռի կողմից:

Տ. Հովսեփ Գալստյան





Bu haber radiovatican kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (radiovatican) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(radiovatican). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+