Հանդիպել են Գարեգին Երկրորդը եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը - Հայերէն
02 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Սահմի / Օր : Հրանդ / Ժամ : Բաւական

Հայերէն :

26 Ekim 2018  

Հանդիպել են Գարեգին Երկրորդը եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը -

Հանդիպել են Գարեգին Երկրորդը եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հանդիպել են Գարեգին Երկրորդը եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը

Թեմա: Քաղաքականություն, ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Մերձավոր Արեւելքում քրիստոնեական համայնքների խնդիրներին, Երուսաղեմում Եկեղեցիների իրավունքներին վերաբերող հարցեր:

Ընդգծվել է մարդկության առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում, աշխարհում խաղաղությանն ու համերաշխության հաստատմանն ի խնդիր Քրիստոնեական Եկեղեցիների գործակցության առավել խթանման եւ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Արեւելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխի հետ: Խոսվել են երկու Եկեղեցիների միջեւ կապերի զորացման ուղիների, Արեւելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների եւ համատեղ իրականացվելիք ծրագրերի մասին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+