Թուրքիայում հայերենի Համշենի բարբառը վերացման վտանգի տակ է - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

20 Ağustos 2018  

Թուրքիայում հայերենի Համշենի բարբառը վերացման վտանգի տակ է -

Թուրքիայում հայերենի Համշենի բարբառը վերացման վտանգի տակ է Թուրքիայում հայերենի Համշենի բարբառը վերացման վտանգի տակ է

Հայոց լեզվի Համշենի բարբառը 18 լեզուներից մեկն է, որը Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Այս մասին են վկայում վերացման վտանգի տակ գտնվող աշխարհի լեզուների քարտեզի տվյալները, հաղորդում է Horizon Weekly-ն:

Այս պահին քարտեզում բարբառը դասակարգված է որպես վտանգի տակ գտնվող լեզու: Զեկույցում, սակայն չի նշվում, թե քանի մարդ է տիրապետում Համշենի բարբառին:

Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող մյուս լեզուներն են լազերենը եւ պոնտիական հույների լեզուն:

Քարտեզը լեզվի պահպանման աստիճանը ցույց է տալիս 9 գործոններով, որոնցից ամենակարեւորը սերնդեսերունդ լեզվի փոխանցումն է: «Վտանգի տակ» նշանակում է, որ երեխաները տանը որպես մայրենի լեզու արդեն այն չեն սովորում:

Ընդհանուր առմամբ Քարտեզի տվյալներով աշխարհի լեզուների 40 տոկոսը վերացման վտանգի տակ է:





Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+