​Գամիշլիի Մէջ Արժանաւոր Կերպով Յիշատակուեցաւ Ս. Աստուածածնայ Վերափոխման Տօնը - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Փայլածու

Հայերէն :

16 Ağustos 2017  

​Գամիշլիի Մէջ Արժանաւոր Կերպով Յիշատակուեցաւ Ս. Աստուածածնայ Վերափոխման Տօնը -

​Գամիշլիի Մէջ Արժանաւոր Կերպով Յիշատակուեցաւ Ս. Աստուածածնայ Վերափոխման Տօնը ​Գամիշլիի Մէջ Արժանաւոր Կերպով Յիշատակուեցաւ Ս. Աստուածածնայ Վերափոխման Տօնը

Կիրակի, 13 Օգոստոս 2017-ի առաւօտուն ժամը 8:30-ին Գամիշլիի Ս.Յակոբ եկեղեցւոյ մէջ Ս.և Անմահ Պատարագ մատուցուեցաւ Ս. Աստուածածնայ Վերափոխման տօնին առիթով։ Օրուան խորհուրդն ու պատգամը տուաւ Հոգշ.դոկտ.Ռուբէն Աբղ.Նալպանտեան՝ առաջնորդական փոխանորդ Ճեզիրէի հայոց։ Ան անդրադարձաւ Աստուածամօր հեզ և խոնարհ նկարագիրին, ապա բացատրեց վերափոխում բառը ու եզրափակելով ըսաւ, որ իւրաքանչիւր հաւատացեալ իր կեանքին մէջ օրինակ պէտք է առնէ Աստուածամայրը։
Հուսկ տեղի ունեցաւ խաղողօրհնէք և օրհնուած խաղողը բաշխուեցաւ հաւատացեալ ժողովուրդին։

Երկուշաբթի, 14 Օգոստոսին Ս. և Անմահ Պատարագ մատուցուեցաւ՝ ի յիշատակ մեռելոց, ապա հոգեհանգստեան արարողութիւն կատարուեցաւ հաւաքական գերեզմանատան մէջ։

Բժշկհ. Մարի Մելքոն

«Գանձասար»




Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+