​Իրանի Մէջ` Հայկական Ֆիլմերու Շաբաթ - Հայերէն
24 Ağustos 2017 - Հակական տոմար - Տարի : 4510 / Ամիս : Նավասարդ / Օր : Լուսնակ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

26 Temmuz 2017  

​Իրանի Մէջ` Հայկական Ֆիլմերու Շաբաթ

​Իրանի Մէջ` Հայկական Ֆիլմերու Շաբաթ ​Իրանի Մէջ` Հայկական Ֆիլմերու Շաբաթ
Իրանի մէջ Հայաստանի դեսպանութեան եւ իրանեան «Art and experience» մշակութային կազմակերպութեան նախաձեռնութեամբ Իրանի մէջ կ՝ընթանայ հայկական ֆիլմերու շաբաթ։ «Ալիք» օրաթերթի թղթակից Կ. Դաւթեան կը յայտնէ, թէ Յուլիս 19-ին տեղի ունեցած մամլոյ ասուլիսի մը ընթացքին՝ այս մասին տեղեկացուցած է Իրանի մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեան:

Դեսպան Թումանեան յայտնած է, որ Իրանի մէջ հայկական ֆիլմերու շաբթուան մեկնարկը սկսած է Յուլիս 23-ին. անիկա պիտի տեւէ մինչեւ Յուլիս 29:

Շաբթուան ընթացքին պիտի ցուցադրուի 10 ֆիլմ, որոնց ընտրութիւնը կատարուած է կազմակերպիչ կողմերուն միջոցաւ: Ֆիլմերը պիտի ցուցադրուին Թեհրանի, Մաշհատի եւ Շիրազի մէջ:

Ֆիլմերու ցուցադրութեանց զուգահեռ Իրան ժամանած հայաստանցի երկու ֆիլմարուեստի մասնագէտներ վարպետութեան դասեր պիտի տան:

Diğer Haberler

Anket Tüm Anketler

+