​Պոլսոյ Հայոց պատրիարքի Տեղապահ արք․ Պեքճեան Հանդիպած է Հայ Համայնքի Ներկայացուցիչներու Հետ - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Բաւական

Հայերէն :

05 Haziran 2017  

​Պոլսոյ Հայոց պատրիարքի Տեղապահ արք․ Պեքճեան Հանդիպած է Հայ Համայնքի Ներկայացուցիչներու Հետ -

​Պոլսոյ Հայոց պատրիարքի Տեղապահ արք․ Պեքճեան Հանդիպած է Հայ Համայնքի Ներկայացուցիչներու Հետ ​Պոլսոյ Հայոց պատրիարքի Տեղապահ արք․ Պեքճեան Հանդիպած է Հայ Համայնքի Ներկայացուցիչներու Հետ

Գերմանիայէն Սթամպուլ մեկնած Պոլսոյ հայոց պատրիարքի տեղապահ արք․ Գարեգին Պեքճեան Սթամպուլի մէջ հանդիպած է հայկական հիմնադրամներու նախագահներու ու որոշ հայկական հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու հետ:

Ինչպէս կը տեղեկացնէ «Ակօս»-ը, արք․ Պեքճեանի եւ պոլսահայ համայնքի ներկայացուցիչներու հանդիպումը տեղի ունեցած է Պոլսոյ հայոց պատրիարքարանին մէջ:

Հանդիպման ժամանակ քննարկուած է յառաջիկային Պոլսոյ հայոց պատրիարքարանին մէջ իրականացուելիք քայլերը: Որոշուած է Յունիս 3-րդ շաբաթուան ընթացքին հայ համայնքի անդամներու հետ աւելի լայնածաւալ հանդիպում կազմակերպել:

Նշուած է, որ արք․ Պեքճեան Յունիս 4-ին պիտի մեկնի Երեւան, որմէ ետք Գերմանիա, ուր պիտի յանձնէ իր պարտականութիւնները եւ Պոլսոյ մէջ կ՛իրականցնէ իր պարտականութիւնները:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+