՝՝Հրանտ Տինք՝՝ Լրագրողական 10-րդ մրցանակաբաշխութիւն Հռոմում -
՝՝Հրանտ Տինք՝՝ Լրագրողական 10-րդ մրցանակաբաշխութիւն Հռոմում
Մայիսի 25-ին Հռոմի Վալիչելիանա գրադարանում կայացաւ տեղեկատուութեան ազատութեան համար շնորհուող «Հրանտ Տինք» լրագրողական 10-րդ մրցանակաբաշխութիւնը:
Միջոցառումը կազմակերպուել էր Հռոմի հայ համայնքի խորհրդի կողմից՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութեան հետ համագործակցաբար և Իտալիայում Հայաստանի դեսպանութեան հովանու ներքոյ: Այս տարի մրցանակի արժանացաւ իտալուհի լրագրող Մարթա Օթթավիանին, ով համարւում է Իտալիայում Թուրքիայի լաւագոյնն փորձագէտներից մէկը:
Այս տարի լրանում է Թուրքիայում բնակուող հայ լրագրող Հրանտ Տինքի սպանութեան տասներորդ տարին: Այդ սպանութեան իրագործողները մինչ օրս բացայայտուած չեն:
Միջոցառմանը ելոյթի խօսքով հանդէս եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարեանը, Վալիչելիանա գրադարանի տնօրէն Պաոլա Պաեզանոն, Հռոմի հայ համայնքի խորհրդի անդամներ Ռոբերտ Աթթարեանը և Նուարթ Գրիգորեանը:
«Ռատիօ Վատիկանի»-ի լրագրող Մոնիա Պարենտեն ներկաներին ընթերցեց Հրանտ Տինքի վերջին յօդուածը, մինչդեռ փաստաբան Ֆուլվիո Սարզանան նշեց ժամանակակից աշխարհում լրագրողական մասնագիտութեան առաւել կարևոր կողմերը: 2007թ. «Հրանտ Տինք» լրագրողական մրցանակի առաջին մրցանակակիր Մարքօ Թոզաթթին խօսեց այն մարտահրաւէրների մասին, որոնց ամեն օր հանդիպում են լրագրողները և այն եռանդի մասին, որն անհրաժեշտ է լրագրողական դժուար և շատ անգամ անշնորհակալ աշխատանքն իրականացնելու համար: Էմանուելէ Ալիպրանդին իր հերթին նշեց այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են մրցանակը Մարտա Օտտավիանիին յանձնելուն:
Երեկոյի աւարտին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը մրցանակը յանձնեց Մարտա Օտտավիանիին, որն էլ իր հերթին, նկատելի յուզմունքով, ևս մէկ անգամ խօսեց Հրանտ Տինքի՝ որպէս անձնաւորութեան և որպէս լրագրողի ուժեղ կամային յատկութիւնների մասին, ինչպէս նաև յիշատակեց վերջինիս սէրը դէպի Թուրքիա, որն այսօր ապրում է դժուար ժամանակներ:
Bu haber radiovatican kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (radiovatican) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(radiovatican). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com