​Հայ Մարզիկները Ութ Մետալ Նուաճեցին Սամպոյի Եւրոպայի Ախոյեանութեան - Հայերէն
24 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Լուսնակ / Ժամ : Լուսափայլ

Հայերէն :

23 Mayıs 2017  

​Հայ Մարզիկները Ութ Մետալ Նուաճեցին Սամպոյի Եւրոպայի Ախոյեանութեան -

​Հայ Մարզիկները Ութ Մետալ Նուաճեցին Սամպոյի Եւրոպայի Ախոյեանութեան ​Հայ Մարզիկները Ութ Մետալ Նուաճեցին Սամպոյի Եւրոպայի Ախոյեանութեան

Մինսկի մէջ վերջ գտաւ մարզական եւ մարտական սամպոյի Եւրոպայի տղամարդոց, կանանց ախայեանութիւնը:

Հայ մարզիկները մետալներ նուաճած են: ՀԱՕԿ-էն կը յայտնեն, որ մարզական սամպոյի մէջ Արթուր Սահակեան (62 քկ․) դարձած է արծաթէ մետալակիր, իսկ Մաքսիմ Մանուկեան (57 քկ․) եւ Արսեն Ղազարեան (74 քկ․)` պրոնզէ:

Մարտական սամպոյի մէջ Գրիգոր Մխիթարեան (52 քկ․) նուաճեց արծաթէ մետալ, իսկ Կոլիա Կարապետեան (62 քկ․) եւ Էդգար Մեհրաբեան (90 քկ․) պրոնզէ մետալ:

Աւելի առաջ ախոյեան դարձած էր Տիգրան Կիրակոսեան (52 քկ․, մարզական սամպօ), իսկ Յարութիւն Սարգսեան (57 քկ․, մարտական սամպօ) դարձած էր պրոնզէ մետալակիր:

Ընդհանուր առմամբ՝ հայ սամպիստները Եւրոպայի ախոյեանութեան նուաճած են 1 ոսկէ, 2 արծաթէ եւ 5 պրոնզէ մետալ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+