​Ռուհանի Վերընտրուեցաւ Իրանի Նախագահ - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

22 Mayıs 2017  

​Ռուհանի Վերընտրուեցաւ Իրանի Նախագահ -

​Ռուհանի Վերընտրուեցաւ Իրանի Նախագահ ​Ռուհանի Վերընտրուեցաւ Իրանի Նախագահ

Իրանի մէջ 19 մայիսին կայացած նախագահական ընտրութեան յաղթանակ արձանագրեց գործող նախագահ Հասան Ռուհանին:

Ռուհանին ստացաւ 22,7 միլիոն ձայն, ինչ որ քուէներուն 58,6 առ հարիւրն է, իսկ անոր գլխաւոր մրցակիցը` նախկին ընդհանուր դատախազ Իպրահիմ Ռայիսին` 14,4 միլիոն ձայն, ինչ որ քուէներուն 39,8 առ հարիւրն է:

«Ռոյթըրզ» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ պաշտօնավարութեան առաջին նստաշրջանին Ռուհանիի գլխաւոր ձեռքբերումը «Վեցեակ»-ին հետ Թեհրանի վիճայարոյց հիւլէական ծրագիրի սառեցման վերաբերեալ պատմական համաձայնագիրի կնքումն է: Ըստ փաստաթուղթին, Իրան պարտաւորուած է սառեցնել հիւլէական ծրագիրի զարգացումը, որուն փոխարէն Արեւմուտքը մասամբ ջնջած է իսլամական հանրապետութեան դէմ սահմանած իր տնտեսական եւ ելեւմտական պատժամիջոցները:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+