Պատմական Հայաստանի Եզակի Ատլասը Գրեթէ Պատրաստ է - Հայերէն
27 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Վահագն / Ժամ : Շառաւիղեալ

Հայերէն :

03 Şubat 2017  

Պատմական Հայաստանի Եզակի Ատլասը Գրեթէ Պատրաստ է -

Պատմական Հայաստանի Եզակի Ատլասը Գրեթէ Պատրաստ է Պատմական Հայաստանի Եզակի Ատլասը Գրեթէ Պատրաստ է

Գրիգոր-ԲեգլարյանԳիտական աշխատութեան արդիւնք հանդիսացող պատմական Հայաստանի եզակի ատլասը պատրաստ պիտի ըլլայ գարնան: «Արմենփրես»–ի հետ զրոյցի ընթացքին քարտէզագիր, «Կիլիկիա» առագաստանաւի անդամբ, Լոնտոնի արքայական աշխարհագրական ընկերութեան իսկական անդամ Գրիգոր Բեգլարեան նշած է, որ ատլասի առաջին հատորը ամբողջութեամբ նուիրուած է Արեւմտեան Հայաստանին: «Անիկա Հայաստանը վերականգնող քարտէզ է: Ես այս ատլասի վրայ աշխատած եմ գրեթէ վեց տարի»,- ըսած է­ քարտէսագիրը, աւելցնելով, որ աշխատանքը շարունակական պիտի ըլլայ:

Գրիգոր Բեգլարեանի խօսքով` ատլասի հրատարակման հետ կապուած շնորհանդէս պիտի կազմակերպուի: Անիկա վաճառքի պիտի հանուի բոլոր գրախանութներուն մէջ: «Ամէն տարի մենք կը վերահրատարակենք Հայաստանի պատի քարտէզը` բնականաբար Արցախով, եւ Երեւանը: Իմ ծրագիրներուս մէջ կայ հրատարակել եւրոպական բոլոր երկիրներու հայատառ քարտէսները, սակայն ատոր համար հարկաւոր են տասնեակ տարիներ»,­- աւելցուցած է քարտէսագիրը:

Պատմական Հայաստանի ատլասին մէջ տեղ գտած է աւելի քան 63 հազար բնակավայրի անուանում: Անիկա կը ներառէ բոլոր այն շրջանները, ուր քանի մը հազարամեակ շարունակ գոյութիւն ունեցած են հայկական պետական միաւորումներ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+