Ապպաս Բեթղեհէմի Մէջ Մասնակցած Է Հայոց Ս. Ծննդեան Տօնին - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

22 Ocak 2017  

Ապպաս Բեթղեհէմի Մէջ Մասնակցած Է Հայոց Ս. Ծննդեան Տօնին -

Ապպաս Բեթղեհէմի Մէջ Մասնակցած Է Հայոց Ս. Ծննդեան Տօնին Ապպաս Բեթղեհէմի Մէջ Մասնակցած Է Հայոց Ս. Ծննդեան Տօնին

Պաղեստինեան իշխանութեան նախագահ Մահմուտ Ապպաս Բեթղեհէմի Ծննդեան տաճարին մէջ մասնակցած է հայոց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնին: Այս մասին «Արմէնփրես»-ին յայտնած է Երուսաղէմի հայոց պատրիարքարանի դիւանապետ Կորիւն վրդ. Պաղտասարեան, Պաղեստինի նախագահը նախապէս մասնակցած է նաեւ Ծննդեան տաճարի հայոց վանքին մէջ Երուսաղէմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկեանի կողմէ տրուած հիւրասիրութեան:

Հիւրասիրութեան ընթացքին պատրիարքը ողջունած է Ապպասի ներկայութիւնը, որմէ ետք Պաղեստինեան իշխանութեան նախագահը շնորհաւորած է Երուսաղէմի Ս. Յակոբեանց միաբանութիւնը եւ Պաղեստինի հայերը` Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնին առիթով:

Պաղեստինի մէջ հայկական եկեղեցին Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնը կը նշէ 18-19 յունուարին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+