Պոլսահայ Մտաւորական Սեւան Նշանեանի Գործով Դատական Նիստը Յետաձգուած է Մինչեւ 2017-ի Ապրիլ - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Ծայգն

Հայերէն :

23 Kasım 2016  

Պոլսահայ Մտաւորական Սեւան Նշանեանի Գործով Դատական Նիստը Յետաձգուած է Մինչեւ 2017-ի Ապրիլ -

Պոլսահայ Մտաւորական Սեւան Նշանեանի Գործով Դատական Նիստը Յետաձգուած է Մինչեւ 2017-ի Ապրիլ Պոլսահայ Մտաւորական Սեւան Նշանեանի Գործով Դատական Նիստը Յետաձգուած է Մինչեւ 2017-ի Ապրիլ

Պոլսահայ գրող, լեզուաբան եւ գործարար Սեւան Նշանեանի գործով դատական նիստը յետաձգուած է մինչեւ 2017-ի ապրիլի 27, այս մասին կը յայտնէ Tert.am-ը՝ «Հայ թերթ»-ը:

Յիշեցնենք, որ երէկ Սթամպուլի Չաղլայան արդարադատութեան պալատին մէջ պէտք է տեղի ունենար Նշանեանի գործով դատավարութիւնը:

Դատավարութեան ընթացքին պիտի քննուի Նշանեանին ներկայացուած «Կրօնական արժէքներու ոտնահարման» մեղադրանքը:

Նշենք, որ Սեւան Նշանեանը 2013-ի Մայիսին դատապարտուած է 13,5 ամսուայ ազատազրկման Մուհամետ մարգարէի հասցէին կատարած արտայայտութիւններուն համար:

2013-ի Դեկտեմբեր 12-ին Նշանեան ապօրինի շինարարութիւն կատարելու մեղադրանքով դատապարտուած է 3,4 տարուայ ազատազրկման:

Աւելի ուշ Նշանեանին մեղադրանք առաջադրուած է «Մշակութային եւ բնական արժէքներու պահպանման» մասին օրէնքը խախտելու համար, որուն համար ան դատապարտուած է եւս 5 տարի 2 ամիս 15 օր ազատազրկման, ինչպէս նաեւ 12.600 (մօտ 6.000 տոլար) թրքական լիրա տոյժի:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+