Դիլիջանը միացած է UNESCO-ի ուսումնառու քաղաքներու ցանցին - Հայերէն
25 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ցրօն / Ժամ : Այգ

Հայերէն :

12 Ekim 2016  

Դիլիջանը միացած է UNESCO-ի ուսումնառու քաղաքներու ցանցին -

Դիլիջանը միացած է UNESCO-ի ուսումնառու քաղաքներու ցանցին Դիլիջանը միացած է UNESCO-ի ուսումնառու քաղաքներու ցանցին

ՄԱԿ-ի Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութիւնը (UNESCO) Դիլիջանը ընդգրկած է Ուսումնառու քաղաքներու համաշխարհային ցանցին մէջ (GNLC):

Դիլիջանը կը միանայ աշխարհի այնպիսի քաղաքներու ցանցին, որոնք կ’աջակցին ցկեանս ուսումնառութեան աշխարհի տարբեր համայնքներու մէջ` կրթական քաղաքներու առաջընթացին նպաստող կայուն կապերու եւ գործընկերութեան միջոցով՝ խթանելով քաղաքական երկխօսութիւնը եւ անդամ քաղաքներու միջեւ փորձի փոխանակումը:

«Դիլիջանի բոլոր քաղաքացիների համար UNESCO-ի կողմից նման ճանաչման արժանանալը մեծ պատիւ է, քանի որ Դիլիջանը շարունակում է առաջարկել նոր կրթական ծրագրեր` մեր քաղաքացիներին 21-րդ դարի կրթութեանը պատրաստելու համար»,- ըսած է Դիլիջանի համայնքային կեդրոնի ծրագրի տնօրէն Ռուբինա Տէր Մարտիրոսեանը:

«Դիլիջանը հարթակ է դարձել այնպիսի տեղական եւ միջազգային կենտրոնների համար, ինչպիսին են UWC Դիլիջան քոլեջը, Կենտրոնական բանկի ուսումնահետազօտական կենտրոնը, Հայաստանի Ամերիկեան համալսարանը, «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Դիլիջանի համայնքային կենտրոնը: Այս տարի քաղաքում անցկացուեց Դիլիջանի արուեստների դիտարանը»,- նշած է Դիլիջանի քաղաքապետ Արմէն Սանթրոսեանը:

UNESCO Ցկեանս ուսումնառութեան հիմնարկի տնօրէն Արնէ Քարլսընը իր նամակին մէջ նշած է Դիլիջանի «կրթական քաղաքի տեսլականի յաջող նախագծումն ու իրականացումը»` ցանկութիւն յայտնելով տեղեկանալ Դիլիջանի մէջ յետագայ զարգացումներու մասին:

Դիլիջանի համայնքային կեդրոնին եւ այլ տարածաշրջանային նախագիծերուն աջակցող Դիլիջանի զարգացման հիմնադրամի եւ UWC Դիլիջան քոլեճի համահիմնադիր Վերոնիքա Զոնապենդը ըսած է. «Մեր հիմնադրամի նպատակը Դիլիջանը իր փառքը վերադարձնելն ու ան տարածաշրջանին մէջ կրթական, մշակութային եւ ժամանցային կեդրոն դարձնելը, եւ նման միջազգային ճանաչումը կարեւոր քայլ է այդ նպատակին հասնելու ուղղութեամբ»:
Դիլիջանի զարգացման հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեճի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկեան նշած է. «Մենք ապրում ենք բարդ եւ արագ փոփոխուող աշխարհում, որտեղ երկրի մրցունակութիւնն ու տնտեսական աճը մեծապէս կախուած են կրթութեան որակից: Վստահ եմ, որ Դիլիջանի ներգրաւումն Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում կը նպաստի կարեւորագոյն խնդրի` Դիլիջանը Հայաստանի կրթական կենտրոն դարձնելու լուծմանը»:

Այս ցանցին մէջ Դիլիջանը Կայուն զարգացման նպատակներուն հասնելու հնարաւորութիւն կը ստանայ` իր քաղաքացիներուն ցկեանս ուսումնառութեան հնարաւորութիւն տալով եւ, այդպիսով, բազմակողմ եւ հաւասար կրթութիւն ապահովելով






Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+