Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցը 25 տարի ծառայում է հայ ժողովրդին - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Լուսափայլ

Հայերէն :

12 Ekim 2016  

Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցը 25 տարի ծառայում է հայ ժողովրդին -

Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցը 25 տարի ծառայում է հայ ժողովրդին Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցը 25 տարի ծառայում է հայ ժողովրդին

Աղետալի երկրաշարժը մի րոպէում խլեց հազարաւոր մարդկանց կեանքեր՝թողնելով վիրաւորներ, խեղուած ճակատագրեր, որբացած երեխաներ ու որդեկորոյս մայրեր: Ահեղ ուժով ցնցուեց Հայաստանի հիւսիսի փոքր հողակտորը, սակայն էլ աւելի ուժեղ էր այստեղ ապրող մարդկանց հոգու ցնցումը: Քսանհինգ հազար մարդկային կեանք զոհ գնաց այս արհաւիրքին, վիճակն անմխիթար էր յատկապէս հայաստանի ամենէն հեռաւոր, հիւսիսային հատուածներում: Այստեղ մարդիկ սպասում էին,որ Աստծոյ լոյսը կը բացուի իրենց վրայ և բժշկութեան կարիք ունեցողները կարեկից ձեռք կունենան:
Բժշկութեան կարիք ունեցողին հասնելու աստուածահաճոյ գործի արգասիքն էր Հռոմի Սբ. Յովհաննես Պօղոս Երկրորդ Պապի նախաձեռնութեամբ Աշոցքի Տիրամայր Նարեկի հիւանդանոցի հիմնումը, որը 1991թ հոկտեմբերի 7-ին յանձնուեց շահագործման:

Հիւանդանոցն սկսեց ծաւալել իր գործունութիւնը միայն բարեգործական հիմունքներով՝ բուժ ծառայութիւն մատուցելով տարածաշրջանի եւ հարակից բնակավայրերի հիւանդներին՝ շնորհիւ արտասահմանեան բարերարների: Ստեղծման օրուանից մինչեւ 1998թ. հիւանդանոցը ֆինանսավորվում էր իտալական կարիդասի կողմից: 1999-2002թթ կարիդասի մարդասիրական եւ աստվածահաճոյ գործին իր մասնակցութիւնը բերեց նաեւ Իտալիայի Լամբարդօ Բեներրօ գաւառը, որից յետոյ մինչեւ 2005 թուականը հիւանդանոցի միակ օժանդակողը Քամիլեանների միաբանութիւնն էր:

2006-11թթ. Քամիլիաններին աջակցեց Իտալական Եպիսկոպոսների խորհուրդը, այս մեծ օժանդակողների խումբը տարեց տարի համալրուեց 200-ից աւելի գործարարներով, անմասն չմնացին նաեւ տարբեր ժողովրդապետութիւններ, ընկերակցութիւններ, անհատ քաղաքացիներ:

«Աստուծոյ նախախնամութեամբ և բարերարների օգնութեամբ բացուեց այս հիւանդանոցը, ինչից յետոյ սկսեց ծառայել անխտիր բոլորին՝ առանց որևէ դահեկան պահանջելու։ Հազարաւոր մարդիկ բուժօգնութիւն գտան այս հիւանդանոցում».մեզի հետ զրոյցում նշեց Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքէհէեան, ով Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդն էր 2005-2010թթ.:

Հարիւր մահճակալ ունեցող հիւանդանոցում գործում է 5 բաժանմունք՝մանկական, թերապեւտիկ-նարդային եւ կարդիոլոգիական բաժիններով, վիրաբուժական, որի մէջ մտնում են քիթ, կոկորդ ականջի ոլորտի բաժինները, մանկաբարձագինեկոլոգիական, եւ պոլիկլինիկական ախտորոշիչ բաժինները, բացի այդ՝ հարակից 21 գիւղերում գործում են բուժամանկաբարձական կէտեր՝ կրճատելով հիւանդին բժշկի մօտ տանող ճանապարհը:

Մեզ հետ զրոյցում հիւանդանոցի բուժական մասի տնօրէն Սարգիս Վարդանեանը վստահեցրեց, որ հիւանդանոցը չի զիջում բարձրակարգ բուժհաստատություններին ոչ միայն նյութատեխնիկական յագեցուածութեամբ, այլև հմուտ բժշկական անձնակազմով:

Առանձնայատուկ նշենք մի հանգամանք. ամբողջ հանրապետութիւնում այս հիւանդանոցը միակն է, որտեղ չի կատարւում յղիութեան արհեստական ընդհատում, հիւանդանոցը հավատարիմ է իր կոչմանը՝ փրկե՛լ եւ ո՛չ թէ վերջ տալ դեռ չսկսուած կեանքին:

Հիւանդանոցը գործում է անվճար հիմունքներով, աւելին, բարձրակարգ եւ բարեխիղճ բուժծառայութիւններից օգտուելուց բացի հիւանդների համար ստեղծուած են բոլոր պայմանները հիւանդներին իրենց տանը զգալու համար՝անվճար դեղորայքի մատակարարում, մեծ եւ սանիտարական բոլոր նորմերին համապատասխանող լուացքատուն, անթերի խոհանոցն էլ իր բոլոր անհրաժեշտ պարագաներով ու սննդամթերքի առատութեամբ ապահովում է երեք անգամեայ բազմազան ու համեղ սնունդ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+