Զախարովա Անդրադարձած է Սուրիայէն Հայերու Հայաստան Տեղափոխման - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Լուսափայլ

Հայերէն :

07 Ekim 2016  

Զախարովա Անդրադարձած է Սուրիայէն Հայերու Հայաստան Տեղափոխման -

Զախարովա Անդրադարձած է Սուրիայէն Հայերու Հայաստան Տեղափոխման Զախարովա Անդրադարձած է Սուրիայէն Հայերու Հայաստան Տեղափոխման

Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութիւնը խօսած է Սուրիայէն հայերու տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործին մէջ Ռուսիոյ հնարաւոր աջակցութեան մասին: Ինչպէս կը հաղորդէ ռուսական Russia Today-ը, խնդրին լրագրողներու հետ ճեպազրոյցի ժամանակ անդրադարձած է ՌԴ արտաքին գործոց նախարարութեան խօսնակ Մարիա Զախարովան:

Լրագրողի այն հարցումին, թէ արդեօք Ռուսիան պատրա՞ստ է աջակցելու Հայաստանին` Սուրիոյ մէջ գտնուող հայկական համայնքի ներկայացուցիչներուն պատմական հայրենիք տեղափոխելու հարցով` Զախարովա ըսած է. «Եթէ կայ պաշտօնական տեղեկութիւն, կան նամակներ Սուրիոյ տարածքին բնակող հայերէ, որոնք կը ցանկան տեղափոխուիլ Հայաստան, ապա անոնք պէտք է համապատասխան ձեւով այդ մասին տեղեկացնեն Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան ու համապատասխան մարմիններուն: Հայաստանն ալ համապատասխան ձեւով, եթէ դրական կը նայի հարցին, պէտք է դիմէ այս կամ այն կողմին, որ կրնայ նման օգնութիւն ցուցաբերել: Սա բացարձակ բնական ընթացակարգ է», կը հաղորդէ yerkirmedia.am-ը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+