Նախագահը Ներկայ Գտնուեցաւ Վազգէն Սարգսեանի Անուան Ռազմական Համալսարանի Նորակառոյց Շէնքի Բացումին - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

01 Eylül 2016  

Նախագահը Ներկայ Գտնուեցաւ Վազգէն Սարգսեանի Անուան Ռազմական Համալսարանի Նորակառոյց Շէնքի Բացումին -

Նախագահը Ներկայ Գտնուեցաւ Վազգէն Սարգսեանի Անուան Ռազմական Համալսարանի Նորակառոյց Շէնքի Բացումին Նախագահը Ներկայ Գտնուեցաւ Վազգէն Սարգսեանի Անուան Ռազմական Համալսարանի Նորակառոյց Շէնքի Բացումին

Նախագահ Սերժ Սարգսեան այսօր ներկայ գտնուեցաւ Գիտելիքի եւ դպրութեան օրուայ առիթով Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան Վազգէն Սարգսեանի անուան ռազմական համալսարանի հրամանատարաշտապային բաժանմունքի նորակառոյց շէնքի եւ ռազմական համալսարանի զոհուած շրջանաւարտներու յիշատակին նուիրուած խաչքար-կոթողի բացման հանդիսաւոր արարողութեան:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան նշեց, որ առաջին անգամ Հայաստանի պատմութեան մէջ օրինական հիմքի վրայ դրուած է ամբողջական սպայական կրթութիւն ապահովելու գործընթացը` նախազօրակոչային պատրաստութենէն մինչեւ աւագ եւ բարձրագոյն սպայական կազմերու կրթութեան փուլերը:

«Կարծում եմ` սա լուրջ ձեռքբերում է: Սպայակազմը, ըստ էութեան, պետութեան ողնաշարն է, եւ հաւատում եմ, որ այդ ամրութիւնն ուժեղանում է նրանց գիտելիքների եւ հմտութիւնների շարունակական զարգացմամբ: Այս գործընթացում առանցքային դերերից մէկը պատկանում է ռազմական կրթութեանը»,- ըսած է նախագահը:

Դիմելով բաժանմունքի ունկնդիրներուն` Սերժ Սարգսեան նշած է.

«Ապրիլեան մարտական գործողութիւնները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանութեանն անվերապահ նուիրուածութիւնը մեր բանակին հաղորդում է առանց օտարի վրայ յոյս դնելու, բախման մէջ ախոյեանի քանակն ու զինանոցը չէզոքացնելու մրցակցային առաւելութիւն: Այդ մրցակցային առաւելութիւնն է, որ գոյամարտի հէնց առաջին օրերից եւ բանակաշինութեան բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի յաղթաթուղթը»:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+