26 Տարի Առաջ Այս Օրը Ընդունուեցաւ Հայաստանի Անկախութեան Հռչակագիրը - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Արփող

Հայերէն :

24 Ağustos 2016  

26 Տարի Առաջ Այս Օրը Ընդունուեցաւ Հայաստանի Անկախութեան Հռչակագիրը -

26 Տարի Առաջ Այս Օրը Ընդունուեցաւ Հայաստանի Անկախութեան Հռչակագիրը 26 Տարի Առաջ Այս Օրը Ընդունուեցաւ Հայաստանի Անկախութեան Հռչակագիրը

26 տարի առաջ այս օրը Հայաստանի Գերագոյն խորհուրդի առաջին նստաշրջանին ընդունուեցաւ Հայաստանի Անկախութեան հռչակագիրը, որմով դրուեցաւ Հայաստանի անկախ պետականութեան հաստատման գործընթացին սկիզբը: Ըստ ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդի որոշման` Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը վերանուանուեցաւ Հայաստանի Հանրապետութիւն, իսկ գործող 12-րդ գումարման Գերագոյն խորհուրդը համարուեցաւ Հայաստանի Հանրապետութեան առաջին գումարման Գերագոյն խորհուրդ:

«Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը, արտայայտելով Հայաստանի ժողովուրդին միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատւութիւնը հայ ժողովուրդի ճակատագիրին առջեւ համայն հայութեան իղձերու իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործին մէջ, մեկնելով Մարդու իրաւունքներու համընդհանուր հռչակագիրի սկզբունքներէն եւ միջազգային իրաւունքի հանրաճանաչ չափանիշներէն, կենսագործելով ազգերու ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնուելով 1989 թուականի Դեկտեմբեր 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդի համատեղ որոշման վրայ, զարգացնելով 1918 թուականի Մայիս 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը, կը հռչակէ անկախ պետականութեան հաստատման գործընթացին սկիզբը»,- ըստ Yerkirmedia.am-ի՝ նշուած է հռչակագիրին մէջ:

Փաստաթուղթը բաղկացած է 12 կէտերէ: Փաստաթուղթը Գերագոյն խորհուրդի նիստին ընթերցած է պատգամաւոր Արամ Մանուկեան, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Առաջին օրհնած է քաղաքացիներուն որոշումը:

Հռչակագիրին ընդունումէն շուրջ 1 տարի անց` 1991 Սեպտեմբեր 21-ին, Հայաստանի մէջ տեղի ունեցաւ անկախութեան հանրաքուէն, որուն արդիւնքներով Խորհրդային Հայաստանի քաղաքացիներուն 94,99 տոկոսը «Այո» ըսաւ անկախութեան:

Հանրաքուէի արդիւնքները խորհրդարանի ամպիոնէն հրապարակեց Բաբգէն Արարքցեան:






Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+